поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սեպտեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման էին եկել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի փոխդեսպան Էլիսոն Չիքը և դեսպանության քաղաքական հարցերի պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը:

Բրիտանական հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը հայտարարել է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը: Ծրագիրը երիտասարդներին տրամադրում է ամբողջական ֆինանսավորում՝ բրիտանական ցանկացած համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի փոխդեսպան Է. Չիքը իր խոսքում նշեց. ««Չիվնինգ» կրթաթոշակը հնարավորություն է տալիս ուսանողներին Միացյալ Թագավորությունում ուսանել մագիստրոսական ծրագրով: Կրթաթոշակից օգտվելու  համար տարիքային սահմանափակում չկա. հայտատուն պետք է ապացուցի, որ ունի լավ սովորելու կարողություն և առաջնորդ դառնալու հմտություններ: Մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակից Հայաստանում օգտվել է 150 հոգի»:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության քաղաքական հարցերի պատասխանատու Մ. Բաղդասարյանը ուսանողներին ներկայացրեց կրթաթոշակից օգտվելու պարտադիր պահաջները. «Դիմողները պետք է լինեն ՀՀ քաղաքացի, ունենան բակալավրի գիտական աստիճան, երկու տարվա աշխատանքային փորձ, անգլերենի համապատասխան գիտելիքներ, կրթաթոշակի ավարտից հետո պետք է վերադառնան Հայաստան: Կրթաթոշակից օգտվելու համար հայտերն ընդունվում են օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 6-ը»:

Հանդիպման ավարտին ուսանողները հարցեր ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ:

Ելենա Սաքանյան

Back to top