поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սույն թվականի հունիսի 29-ին Վանաձորի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը հերթական անգամ վկայականներ հանձնեց օտար լեզուների արագացված դասընթացը հաջողությամբ ավարտած  61 ունկնդիրների: Օրը նշանավոր էր նաև կենտրոնում կազմակերպված <<Գեշտալտ թերապիա>> դասընթացի 13 և <<Ներառական կրթության>> 5 ունկնդիրների համար, ովքեր ևս ստացան ավարտական վկայականներ: Դասընթացը վարողների և ունկնդիրների շնորհավորական և շնորհակալական խոսքերին ավելացավ բոլորի համար անսպասելի մրցանակաբաշխությունը: Ունկնդիրների շրջանում նախապես անցկացված հարցման արդյունքում որոշվել էին <<Ամենախելացի ու հմայիչ>>, <<Ամենահոգատար>>, <<Ամենապարտաճանաչ>>, <<Ամենայուրահատուկ>> դասախոսները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում՝ <<Ամենապարտաճանաչ ու բանիմաց>>, <<Ամենաանտարբեր» ու <<Ամենաալարկոտ>> ունկնդիրները: Ընդհանուր առմամբ միջոցառումն անցավ ուրախ և բարձր տրամադրությամբ:

Ունկնդիրները նաև իրենց յուրատիպ անակնկալը մատուցեցին դասախոսներին՝ նրանց պարգևատրելով իրենց կողմից պատրաստած դիպլոմներով ու պատվոգրերով:

Back to top