поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ապրիլի 5-ից 20-ը Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային փառատոնը: «Խմբերգային արվեստ»  անվանակարգում մասնակցեց նաև  ՎՊՀ-ի  «Բիայնա» երգչախումբը՝ արվեստի ամբիոնի դոցենտ, խմբավար Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ: 

Ըստ մրցույթի կանոնակարգի՝ երգչախմբերը պետք է ներկայացնեին 20-21-րդ դարերի կոմպոզիտորների չորս ստեղծագործություն՝ նվագակցությամբ  և a capella:  «Բիայնա» երգչախումբը մրցութային ելույթում ներկայացրեց արվեստի ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Հայկուհի Հակոբյանի  «Երկիր հայրենի» և  Աստոր Պիացցոլայի  «Լիբերտանգո» ստեղծագործությունները, որի կատարման ընթացքում երգչախմբին  իր հմուտ նվագակցությամբ աջակցում էր արվեստի ամբիոնի դոցենտ Կարինե Երիցյանը:  Այնուհետև  երգչախումբը  կատարեց 1896 թ. Վանի կոտորածներին նվիրված Կոմիտասի «Մի գեղեցիկ պարզ գիշեր» խմբերգը  և «Ելա տանիս» ազգագրական երգի կոմիտասյան մշակումը՝ a capella: Ընդհանրապես Ս. Հարությունյանը ընդգծված ակնածանք ունի Կոմիտասի երաժշտության նկատմամբ, և «Բիայնայի» երկացանկում մշտապես ծանրակշիռ տեղ են զբաղեցնում կոմիտասյան խմբերգերը:

Ժյուրիի  կազմում ընդգրկված էին խմբավարներ արտերկրից, որոնք բարձր գնահատեցին երգչախմբի մրցույթային ելույթը և շնորհեցին առաջին պատվավոր մրցանակը:

Սիրով շնորհավորում ենք  «Բիայնա» երգչախմբին, գեղարվեստական ղեկավար  Սերգեյ   Հարությունյանին  և նվագակցող Կարինե Երիցյանին:

 

ՎՊՀ Արվեստի ամբիոն

Back to top