поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Էրազմուս+ Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում (Բուսթ) նախագծի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում ս/թ հունիսի 12-ին տեղի ունեցավ ազգային կոնֆերանս՝ նվիրված բարձրագույն կրթության միջազգայնացման  ազգային ռազմավարության մշակմանը և հայաստանյան բուհերի միջազգայնացման ռազմավարական պլանավորմանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը և նախագծի համակարգող Քրիստինա Ծատուրյանը՝ կարևորելով հայաստանյան բուհերի առջև դրված միջազգայնացման հետ կապված մարտահրավերները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը և նախագծի անդամ հաստատությունների ներկայացուցիչներ Քրիստինա Ծատուրյանը, Անահիտ Օրդյանը և Գայանե Հարությունյանը ներկայացրին  միջազգայնացման  ազգային ռազմավարության նախնական դրույթները:  Զեկուցումներով հանդես եկան նաև ներկայացուցիչներ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից (նախագծի համակարգող), Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանից, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից, որոնք ներկայացրին իրենց կողմից մշակված ինստիտուցիոնալ միջազգայնացման ռազմավարական պլանավորման առանցքային նպատակներն ու խնդիրները:

Որակավորումների փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովում ընդունված բարձրագույն կրթության բարեփոխումների (Փարիզի կոմյունիկե) և Լիսաբոնի կոնվենցիայի համաձայն որակավորումների ճանաչման խնդիրները:

Կոնֆերանսին հրավիրված էին ներկայացուցիչներ տարածաշրջանի բուհերից՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղից և միջին մասնագիտական հաստատություններից (Վանաձորի պետական բժշկական քոլեջ, ՎՊՀ քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ), որոնց հետ քննարկվեցին ուսումնական հաստատությունների միջազգայնացման հետ կապված խնդիրները և  մարտահրավերները:

 

Համագործակցության և կապերի բաժին

Back to top