поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունիսի 1-ին և 4-ին Վանաձորի պետական համալսարանի հասարակության և կապերի բաժնի վարիչ Գոհար Դոխոլյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում-քննարկում՝ ՎՊՀ միջազգայնացման գործընթացի SWOT վերլուծություն, որն ընթացավ 2 փուլով: Վերլուծությանը մասնակցեցին բուհի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

Երկու խմբի բաժանված մասնակիցները քննարկեցին բուհի ուժեղ կողմերը՝ վերջնարդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի առկայությունը, միջազգային փորձը շարժունության ծրագրում, մագիստրոսական  մեկ կրթական ծրագրային հավատագրման փորձը, բուհում ամենամյա միջազգային գիտաժողովների կազմակերպումը, կրեդիտների ճանաչումը և փոխանցումը, հաշվի առնելով թույլ կողմերը՝ բուհական մարքետինգի անկատարությունը, օտար լեզվով  դասավանդվող  կրթական ծրագրերի և դասընթացների պակասը, բուհի նյութատեխնիկական բազայի ոչ բավարար ապահովվածությունը  ևն:

 Գ. Դոխոլյանը ներկաներին ծանոթացրեց միջազգային ռազմավարության առաքելության օրինակներին (նպաստել  գիտելիքի ձեռք բերմանը, կրթել հասարակության քաղաքացիների և քաղաքացի-առաջնորդների, որը կիրականացվի լիբերալ արվեստի և գիտությունների կրթության վերափոխական  ուժի միջոցով, ծառայել հասարակությանը՝ ապահովելով ուսուցման, կրթության և գիտության միջազգային բարձր մակարդակ) և Կենտուկիի համալսարանի ռազմավարական պլանի տեսլականը:

Քննարկման արդյունքում մասնակիցները որոշարկեցին բուհի հնարավորություններն ու վտանգները:

 

Աստղիկ Հարությունյան

Back to top