поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունիսի 4-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստ, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգի առաջին հարցն առկա ուսուցման համակարգի (բակալավր, մագիստրատուրա) շրջանավարտ ուսանողների անձնական գործերը ստուգող հանձնաժողովների նախագահների հաշվետվության վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկուցեցին հանձնաժողովների նախագահները:

Մանկավարժության ֆակուլտետում 103 ուսանող է սովորում (33՝ մագիստրատուրա, 70՝ բակալավրիատ): Ընդհանուր առմամբ փաստաթղթերում առկա են եղել չնչին բացթողումներ, գերազանցության դիպլոմի հավակնորդ  ուսանողների փաստաթղթերում թերացումներ չեն եղել:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետում առկա համակարգում սովորող ուսանողների (26՝ բակալավրիատ, 11՝ մագիստրատուրա) փաստաթղթերն առկա  են եղել, ուսումնասիրվել են  նաև տեղեկագրերը, մայր մատյանները, ամփոփվել են  2-րդ կիսամյակի արդյունքները, 13-րդ ձևերը նույնպես առկա են եղել: Գերազանցության դիպլոմի հավակնորդ «Կենսաբանություն» մասնագիտության 7 ուսանողից 7-ի և «Դեղագործական քիմիա» մասնագիտության 10 ուսանողից 7-ի ՄՈԳ-երը 90-ից ավելի են եղել: Իսկ «Քիմիա» (6 ուսանող) և «Կենսաբանություն» (2 ուսանող) մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանողների մոտ միավորները 95-ից  բարձր են եղել, նկատելի թերացումներ չեն եղել՝ բացառությամբ մի քանի ջնջումների, որոնց կցված են եղել համապատասխան բացատրագրեր:

Պատմաշխարհագրական ֆակուլտետում նույնպես ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը, մայր մատյանները, տեղեկագրերը, անձնական գործերը. խնդիրներ, բացթողումներ և ջնջումներ չեն եղել, միակ բացթողումը 2-րդ կիսամյակի արդյունքների դեռևս ամփոփված չլինելն է եղել:

Օրակարգի երկրորդ հարցի՝ 2017-18 թթ. ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Դեկանները  խոսեցին իրենց ֆակուլտետներում նախապատրաստական աշխատանքների մասին, նշեցին, որ դասացուցակներում և նախապատրաստական աշխատանքներում խնդիրներ չկան, միակ հարցը լսարանների ծանրաբեռնվածությունն է: 

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

 

Աստղիկ Հարությունյան

Back to top