поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալել էր Արցախի պետական համալսարանի ուսանողներին:  Հյուրընկալության առաջին օրը ՎՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արեն Հովհաննիսյանը հյուրերի հետ շրջեց համալսարանում՝ արցախցի մեր բարեկամներին ծանոթացնելով համալսարանի հնարավորություններին ու առավելություններին:

Այնուհետև հյուրերը շրջեցին Վանաձոր քաղաքով. այցելեցին Վանաձորի կերպարվեստի թանգարան, Ստեփան Զորյանի տուն-թանգարան, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և այլ տեսարժան վայրեր: Հյուրընկալության երկրորդ օրը՝ հունիսի 2-ին, համալսարանում կազմակերպվեց Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների վերաբերյալ վիկտորինա, որին մասնակցում էին ՎՊՀ և ԱրՊՀ ուսանողները: Վիկտորինան անցկացվեց Սերգեյ Մերգելյանի անվան համակարգչային կենտրոնում: Անհատական թեժ պայքարում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին արցախցի ուսանողներ Էլլադա Հայրապետյանն ու Մերի Սարդարյանը, իսկ երրորդ տեղը բաժին հասավ ՎՊՀ ուսանող Արմեն Չոփուրյանին:

Հյուրերը հարուստ տպավորություններով վերադարձան Արցախ՝ իրենց հետ տանելով ՎՊՀ-ում ստացած մրցանակներն ու պատվոգրերը:

Սեփ. լրատվ.

Back to top