поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Յուրաքանչյուր տարի հարյուրից ավելի աշակերտներ մասնակցում են համալսարանում կազմակերպված ասմունքի մրցույթներին: Մրցույթները կազմակերպվում են տարբեր խորագրերով՝ հայ, ռուս, արտասահմանյան պոեզիայի, երբեմն նաև արձակի շրջանակներում:

2018 թ. մայիսին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում Լոռու մարզի 9-12-րդ դասարանների դպրոցականների համար անցկացվեցին ասմունքի մրցույթներ՝  Поэзии немеркнущее слово խորագրով` հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ:

Մրցույթներին մասնակցել են Լոռու մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցների 75 աշակերտներ: Մրցութային հանձնաժողովների որոշմամբ 30 աշակերտներ խրախուսվել են և համալսարանի ռեկտորի կողմից պարգևատրվել դիպլոմներով, շնորհակալագրերով, վկայականներով և նվերներով:

Ս. թ. մայիսի 30-ին համալսարանի դահլիճում անցկացվեց ասմունքի մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, մրցույթների  հանձնաժողովների անդամներ: Հանձնաժողովների նախագահներ՝ գրականության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Գայանե Մալումյանը և ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Կարինե Առուստամյանը ողջունեցին ներկաներին,  շնորհավորեցին դպրոցականներին և հանդիսավորությամբ հանձնեցին պարգևները: 

Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների լավագույն կատարման համար  մրցանակային առաջին կարգի դիպլոմի արժանացավ Դսեղ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հարություն Չատինյանը: Նա գեղեցիկ կատարումով ներկայացրել է Հովհ. Թումանյանի «Գելը» պատմվածքից մի հատված: II կարգի դիպլոմներ ստացան Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Եղիազարյանը և Գարգառ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Նազարյանը, III կարգի դիպլոմներ ստացան Ստեփանավանի թ. 6 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Սուքիասյանը և Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ամալյա Կիրակոսյանը:

Ս. Եսենինի «Սև մարդը» ստեղծագործության հրաշալի ներկայացման համար առաջին կարգի դիպլոմի արժանացավ Վանաձոր քաղաքի թ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ղուլյանը: II կարգի դիպլոմներ ստացան Վանաձոր քաղաքի թ. 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Հովսեփյանը, Ստեփանավան քաղաքի թ. 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Էդուարդ Ցականյանը, III կարգի դիպլոմներ ստացան Լերմոնտովո գյուղի միջնակարդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ալյոնա Բիրյուկովան և Վանաձոր քաղաքի թ. 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Տումասյանը: 

Դիպլոմների, շնորհակալագրերի և վկայականների արժանացել են տարածաշրջանների գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտները, այդ թվում Լեռնապատ, Գարգառ, Շահումյան, Աքորի, Դսեղ, Արջուտ, Լերմոնտովո, Ագարակ, Օձուն:

 

Աիդա Իսկանդարյան

բուհ-դպրոց կապերի պատասխանատու

Back to top