поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սիրելի՛ երեխաներ,

Վանաձորի պետական համալսարանի ուսանողության, աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մեր և աշխարհի բոլոր երկրների տոնացույցների ամենալուսավոր ու պայծառ տոնի՝ Երեխաների միջազգային օրվա առթիվ:

Անշուշտ դուք գիտեք և հավատում եք, որ ավագ սերունդն ամեն ինչ արել, անում է և կանի՝ ձեր մանկությունը անհոգ դարձնելու, ձեր ապագան լուսավոր կերտելու, ձեզ մշտապես առողջ ու երջանիկ տեսնելու համար:

Իմ փոքրիկ բարեկամնե՛ր, ձեր անհոգ կյանքի և երջանիկ մանկության համար Վանաձորի պետական համալսարանը ևս միշտ պատրաստակամ է եղել՝ երբեմն նույնիսկ սուղ միջոցները չխնայելով ձեզ համար,  ամեն տարի կազմակերպելով ամառային ճամբարներ, նվիրատվություններ, մշակութային միջոցառումներ: Եվ այդ ամենն արվում է այն խոր վստահությամբ ու գիտակցումով, որ դուք եք ձեր ձեռքերով կերտելու վաղվա ավելի լուսավոր Հայաստանը, ավելի ապահով պետությունը, ավելի բարեկեցիկ երկիրը:

Սիրելի՛ մանուկ հայորդիներ՝ սփռված ամբողջ աշխարհում, ի դեմս ձեզ՝ շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին, մաղթում անամպ երկինք և անհոգ մանկություն:

Գուրգեն Խաչատրյան

ՎՊՀ ռեկտոր

Back to top