поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մայիսի 31-ին Վանաձորի պետական համալսարանի արվեստի ամբիոնում տեղի ունեցավ ամբիոնի «Երաժշտական կրթություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների հաշվետու համերգը, որին ներկա էր նաև բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Ուսանողները կատարեցին Ա. Խաչատրյանի, Դ. Ղազարյանի, Ա. Բաբաջանյանի, Լ. Էլբակյանի և այլոց ստեղծագործություններից:

Հաշվետու համերգի ավարտին ՎՊՀ արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկուհի Հակոբյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մասնակցիներին՝ գեղեցիկ կատարումների համար: Հ. Հակոբյանը նշեց, որ ամբիոնի աշխատակիցների թիվը թեև մեծ չէ, սակայն դա մասնագիտական բարձր որակի ապահովման վրա չի ազդում, ինչի վառ ապացույցն էր հաշվետու համերգը:

 

Աստղիկ  Հարությունյան

Back to top