поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Դրամական օգնություն և աջակցություն տրամադրելու» ՎՊՀ կարգի համաձայն, Վանաձորի պետական համալսարանի արհկոմը բուհի մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող 136 աշխատակիցների հատկացրել է 5000-ական ՀՀ դրամ: Այսօրինակ նվիրատվություն կատարվում է 2012 թվականից և դարձել է ավանդական:

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի անձնական նախաձեռնությամբ ՎՊՀ աշխատակիցների երեխաներին և թոռներին (3-10 տարեկան) տրամադրվել են  նաև Վանաձորի տիկնիկային թատրոնում առաջին անգամ բեմադրվող՝ Հ. Թումանյանի «Ագահ մարդը» ներկայացման 200 տոմսեր:

ՎՊՀ արհկոմը շնորհավորում է բուհի աշխատակիցների, ինչպես նաև աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր տոնի առթիվ, մաղթում, որ նրանք հասակ առնեն անամպ երկնքի տակ, անհոգ ու երջանիկ:

 

                                                                                                                                    Սեփ. լրատվ.

Back to top