поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սույն թվականի մայիս 14-18 ընկած ժամանակահատվածում Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Ռումինիայի Յաշ քաղաքի Ալ. Իոան Կուզայի անվան համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում հուրընկալվեց Վանաձորի պետական համալսարանի Փիլիսոփսայության ամբիոնի դոցենտ, Շարունակական (հարատև) կրթության կենտրոնի ղեկավար, իր.գ.թ. Քրիստինե Ղազարյանը:

Նախատեստված աշխատանքային շաբաթը մեկնարկեց բուհի արտաքին կապերի և համագործակցության գծով պրոռեկտորի հետ մասնակիցների հանդիպմամբ: Հաջորդող օրերին մասնակիցներից յուրաքանչյուրը Erasmus+ ֆակուլտետի համապատասխան համակարգողի հետ մեկնեց ֆակուլտետ, որտեղ էլ նախապես համաձայնեցված դասացուցակին համապատասխան սկսեց դասավանդել: Մայիսի 15-16, Քրիստինե Ղազարյանը 8 ակադեմիական ժամերի ընթացքում 4 դասախոսությամբ ներկայացավ Եվրոպական գիտություններ բաժնի մագիստրատուրա 1  և իրավագիտության 4 կուրսերում: Դասախոսությունները, որոնք ուղեկցվում էին ցուցադրություններով, նվիրված էին Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության միջև առկա աշխատանքային վեճերի իրավակարգավորմանը վերաբերող տարբերություններին, օրենսդրական առավելություններին ու թերություններին: Դասախոսությունները մեկնարկեցին Հայաստանի վերաբերյալ ցուցադրությամբ, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուկնդիրների շրջանում և դասի վերջում ազգային խոհանոցը խորհրդանշող մի շարք աղանդերի համտեսմամբ, ինչն էլ ավելի մեծացրեց ունկնդիրների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Դասախոսությունները ուղեկցվում էին ակտիվ քննարկումներով, հարցադրումներով: Այդ և հաջորդող օրերին տեղի ունեցան տարբեր հանդիպումներ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին ուսունական պլանների կառուցվածը, առանձնահատկությունները, դասապրոցեսի կառուցվածքը, պարտադիր ու ինքնուրույն աշխատանքների բաշխումը: Դասընթացի արդյունքներն ամփոփվեցին համապատասխան վկայականիմիջոցով՝ հաստատված Իրավաբանության ֆակուլտետի դեկանի կողմից:

Back to top