поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մայիսի 14-18-ը Erasmus +  միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՎՊՀ օտար լեզուների ամբիոնի լաբորանտ Ամալյա Գևորգյանը  հյուրընկալվել էր Ռումինիայի Յաշ քաղաքի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարանում, որտեղ նա մասնակցեց մեկշաբաթյա սեմինար-քննարկումներին: Սեմինարների ընթացքում նա ստացավ գիտելիքներ Erasmus +  ծրագրի արդյունքների և ապագա պլանների վերաբերյալ, ծանոթացավ Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարանի գործունեության և կրթական քաղաքականության հետ, ինչպես նաև տեղեկություններ ստացավ այս ամառ կայանալիք «Jassy 2018» ամառային դպրոցի վերաբերյալ: Շարժունության մեկ շաբաթվա ընթացքում նա մասնակցեց Erasmus + ծրագրի շրջանակներում Ամերիկայից ժամանած պրոֆեսորի դասերին, ինչպես նաև մեր բուհը և հայկական մշակույթը ներկայացրեց Յաշի համալսարանում կազմակերպված տոնավաճառին։ Ամալյա Գևորգյանը  նշեց, որ հատկապես տպավորված է այն հանգամանքից, որ ռումինացիներն այդքան մեծ կարևորություն են տալիս  կրթությունը՝ ամեն ինչում այն դիտելով որպես առաջնային դերակատար: Վերադարձից հետո քննարկվում են համագործակցության որոշակի գաղափարներ, որոնք հետագայում կօգնեն ամրապնդել համագործակցությունը երկու համալսարանների միջև, ինչպես նաև հաստատել կապեր այլ բուհերի հետ։

Back to top