поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանը 20 տարի շարունակ  կրթել ու կյանք է ճանապարհել բազում աշակերտների, ովքեր  այսօր կայացած մասնագետներ են, իրենց դրսևորում են  նաև գիտության  տարբեր ոլորտներում:

Մայիսի 25-ին ՎՊՀ վարժարանի անձնակազմը հերթական շրջանավարտներին ճանապարհեց կյանք:

«Սիրելի՛ մանկավարժներ, գործընկերներ, ծնողներ ու շրջանավարտներ, ուզում եմ առանձնակի գոհունակությամբ խոսել այն սիրո մասին, որ մեր սաների շրջանում կա գիր ու գրականության հանդեպ. դա միակ միջոցն է, որով մենք  գիտելիք ենք ամբարում: Եվ ես  համոզված եմ, որ վաղը հենց դուք եք համալրելու մեր մտավորականության շարքերը»,- ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Ռեկտորը նշեց, որ ՎՊՀ վարժարանն այս տարի ունի 80 շրջանավարտ, որոնից 75-ը դիմելու են բարձրագույն ուսումնական հաստատություններ. նրանցից 52-ը՝ մեր բուհ: Նշվեց կրթության և սպոըտի բնագավառում նվաճումներ ունեցած շրջանավարտների անունները՝ շեշտելով, որ մեր բուհում բարձրագույն կրթությունը շարունակողները կօգտվեն հատուկ զեղչային համակարգից: Ռեկտորն իր շնորհակալությունը հայտնեց վարժարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Աղաջանյանին, ուսմասվարներին և ուսուցիչներին, ովքեր  իրենց ներդրումն են ունեցել աշակերտների կայացման գործում:

Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ու շնորհավորանքը հղեց նաև Ս. Աղաջանյանը:

Աշակերտները ժպիտներով ու արցունքներով հրաժեշտ տվեցին սիրելի ուսուցիներին՝ հավաստիացնելով, որ չեն մոռանա սիրելի վարժարանն ու ուսուցիչներին, դեռ կարոտած գալու են հարազատ կրթօջախ:

 

Աստղիկ Հարությունյան

Back to top