поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մայիսի 21-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Խաչատրյանը հյուրընկալեց և շնորհավորեց բուհի «Ադելաս» պարային համույթի սաներին՝ պարի հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցելու ու առաջին պատվավոր հորիզոնականը նվաճելու կապակցությամբ:

Մայիսի 20-ին ՎՊՀ «Ադելաս» պարային համույթը Երևան քաղաքում մասնակցել է «Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին, որը կազմակերպել է  ՀՀ «Մինորա» մշակութային կենտրոնը: Մրցույթը եղել է  երկու ուղղվածությամբ՝ ժողովրդական և ժամանակակից: Մրցույթ-փառատոնին մասնակցել են  ՀՀ տարբեր մարզերի 30-ից ավելի պարային խմբեր: Հանձնաժողովը լավագույն  խմբին ընտրել է՝ առաջնորդվելով լավագույն  պարային կատարողականությամբ և բեմականացմամբ:

Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային համույթը  հանդես է եկել երկու  ուղղվածությամբ. Ժողովրդական պարային մրցույթում նվաճել է առաջին պատվավոր հորիզոնականը, ժամանակակից պարային մրցույթում ՝ երկրորդ:

 

Աստղիկ Հարությունյան

Back to top