поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ապրիլի 15-20-ը Mobile+ ծրագրի շրջանակներում ՎՊՀ-ում հյուրընկալվել էր Պորտուի համալսարանի դասախոս Անժելա Կարվալյոն, որը ՎՊՀ ուսանողների հետ անցկացրեց պորտուգալերենի ներածական դասընթաց 10ժ տևողությամբ, իսկ ՎՊՀ դասախոսների հետ՝ սեմինար «Հումորը օտար լեզվի դասավանդման մեջ»: Դասընթացների արդյունքում ուսանողները ծանոթացան Պորտուգալիայի մշակույթին, մասնակցեցին հայերենի և պորտուգալերենի համեմատության վերաբերյալ ակտիվ քննարկումների: Անժելա Կարվալյոն նշեց, որ հատկապես տպավորված է հայերի հյուրընկալությամբ և ընկերասիրությամբ: Վերադարձից հետո արդեն ներկայացվել է համագործակցության նախագիծ ՎՊՀ-ի և Պորտուի համալսարանի միջև, որը նախատեսում է համատեղ հետազոտությունների իրականացում օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև՝ հայերենի և պորտուգալերենի բառապաշարների վրա արաբերենի ազդեցության ոլորտներում:

Back to top