поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սույն թվականի մարտի 13-ին ՎՊՀ ‹‹Կառավարում›› բաժնի 3-րդ կուրսի ուսանողները, դասախոս, տ. գ. թ., դոցենտ Տիգրան Բադոյանի գլխավորությամբ, ճանաչողական այց կատարեցին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, որի շրջանակներում շրջայց կատարվեց ուսումնահետազոտական կենտրոնի տարածքում, ուսանողները   ծանոթացան նաև ԿԲ-ի պատմությանը: Ուսանողներին ներկայացվեց հայկական դրամի պատմությունը՝ սկսած մ. թ. առաջ մինչև մեր ժամանակները. ցուցադրասրահում սեմինարի եղանակով ուսանողները ծանոթացան դրամաշրջանառության, դրամի տպման նրբություններին, կեղծ թղթադրամների բացահայտմանն ուղղված միջոցառումներին: 

Այցի երկրորդ փուլում տեղի ունեցավ հանդիպում ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ա. Նուրբեկյանի հետ, որը ներկայացրեց կենտրոնի կառուցվածքը և գործառույթները, պատմեց ԿԲ-ի մի քանի հիմնական գործառույթների մասին (վիճակագրություն, դրամավարկային քաղաքականություն, ֆինանսական վերլուծություն): Հարց ու պատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ընդհանուր առմամբ այցը հետաքրքիր էր և ուսուցողական:

«Կառավարում» բաժնի  3-րդ կուրսի ուսանողներ

Back to top