поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Պի» թվի օրը տոնում են մարտի 14-ին, ամիս/ամսաթիվ ձևաչափով՝ 3/14, որ համընկնում է «Պի» թվի առաջին երեք նիշի հետ: Մաթեմատիկական հաստատունի օրը, ավանդույթի համաձայն, ՎՊՀ-ում նշվեց ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողների ջանքերով:

Օրվա խորհրդանիշի գրությամբ քաղցրավենիքը բաժանվեց նախ համալսարանականներին, այնուհետ ուսանողները մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթի. «ԻԿՄ 3,14» և «Էրուդիտ» թիմերը մրցապայքարում չափեցին ուժերը:

Սկզբում թիմերը գրանցեցին հավասար արդյունքներ, իսկ լրացուցիչ հարցերից հետո հաղթող ճանաչվեց «ԻԿՄ 3,14» թիմը: Վերջիններիս հանձնվեցին խրախուսական մրցանակներ, ինչին հաջորդեց ամենասպասված պահը. կտրվեց տոնական տորթը:

 

Սեփ. լրատվություն

Back to top