поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը ERASMUS+PRINTEL նախագծի շրջանակներում իրականացվեց Վանաձորի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստում «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով։ Դասընթացը վարեց ՎՊՀ Հոգեբանության և սոցիոլոգիայի դասախոս, հ. գ. թ., դոցենտ Վանանե Միրզոյանը։

Հնգօրյա ակտիվ վերապատրաստումն ուղղված էր էլեկտրոնային ուսուցման նոր մեթոդաբանության ստեղծմանը և տեխնիկական հմտությունների զարգացմանը։ Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվել է համակցված դասավանդման և  ուսուցման էությունը, դրա առավելություններն ու թերությունները,  առցանց ուսուցման տեսակները, մոդերացիայի էությունը, փուլերը, Moodle հարթակը, E-Portfolio-ի կառուցվածքը, տեսակներն ու կիրառման հնարավորությունները, Trello-ի ստեղծման հիմքերը, կիրառման ոլորտները և առավելությունները,  MOOC հարթակը, դրա տեսակները՝ xMOOC, cMOOC, SPOC, BOOC, MOOR, Բլումի տաքսոնոմիան, Ջիլի Սալմոնի մոդելը, տեսանյութերի տեսակները, ստեղծումն ու  ձևավորումը։

Դասընթացին մասնակցել է ՎՊՀ տարբեր ամբիոններից 12 դասախոս, ովքեր աշխատում էին զույգերով կամ փոքր խմբերով՝ կախված ներկայացված նյութից։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են դասավանդման և ուսուցման առցանց գործիքները։

Տրվել են անհատական և խմբային առաջադրանքներ, կազմակերպվել են քննարկումներ։

Դասախոսների մոտ առավել մեծ ոգևորություն առաջացրեց Trello հարթակը և տեսանյութերի ստեղծումը։ Յուրաքանչյուր մասնակից ստեղծեց իր ոլորտի հետ առնչվող տեսանյութ՝ դասախոսական և գործնական ժամերին օգտագործելու նպատակով։ Ընդ որում՝ դասախոսները նշեցին, որ այս մեթեդի կիրառումը նրանց կողմից կլինի շարունակական։

Դասընթացն արդյունավետ էր այնքանով, որ դասախոսները ոչ միայն հարստացրին իրենց տեսական գիտելիքները, այլև ձեռք բերեցին գործնական հմտություններ։

Մասնակիցները ցանկություն հայտնեցին հաճախակի կազմակերպել նմանատիպ վերապատրաստման դասընթացներ։

Back to top