поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թվականի մարտի 1-ից 7-ը ՎՊՀ-ում Printel ծրագրի մասնակից՝ պ. գ. թ., դոցենտ Մարիա Բրուտյանի կողմից իրականացվեց վերապատրաստում «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ ընդլայնված ուսուցում. բջջային ուսուցում և խաղայնացում» թեմայով: Հնգօրյա վերապատրաստումների ընթացքում բուհի 19 դասախոսներ ծանոթացան ակտիվ ուսուցման նորարարական մեթոդներին, ուսումնառության ընթացքում բջջային սարքավորումների կիրառմանը և դասավանդման խաղայնացմանը:

Վերապատրաստման ընթացքում դասախոսները քննարկեցին ակտիվ ուսուցման, բջջային ուսուցման և ուսուցման խաղայնացման նշանակությունը ժամանակակից կրթության մեջ, վեր հանեցին թերությունները և առավելությունները:

Ուսումնառության ընթացքում դասախոսները ծանոթացան նորարարական մի շարք գործիքների՝ Canva, Polleverywhere, Adobe Spark video, Kahoot, Socrative: Նրանք ոչ միայն ծանոթացան այս գործիքների հնարավորություններին, այլև հարցումներ կատարեցին Poll, Kahoot Sli-do, Mentimeter գործիքներով, պատրաստեցին իրենց այցեքարտերը Canva-ով և կատարեցին խմբային աշխատանք՝ փոքրիկ տեսահոլովակների պատրաստում  Adobe Spark video-ով: Ընթացքում վերապատրաստվողները խրախուսվեցին շքանշաններով՝ միաժամանակ ծանոթանալով Badge design-ին: Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան նաև QR code պատրաստելու տեխնիկային:

Մասնակիցները քննարկմամբ կարողացան վեր հանել խաղայնացման և լուրջ խաղերի միջև առկա տարբերությունները, տեղում կիրառեցին խաղայնացման Escape room տարբերակը:  Դասախոսները ծանոթացան այն քայլերին, որոնք  օգնեցին նրանց կազմել սեփական դասընթացի խաղայնացման ռազմավարությունը: Դասընթացի ավարտին նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց ցուցադրություն սեփական դասընթացի խաղայնացման ռազմավարության վերաբերյալ:

Դասախոսների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին և արձագանքները ցույց են տալիս, որ նորարարական այս մեթոդները կկիրառվեն նրանց հետագա գործունեության մեջ:

 

Back to top