поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Արինե Դանիելյանը ս. թ. փետրվարի 18-22-ին  ERASMUS+ PRINTeL «Փո­փոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծի հենքով անցկացրել է խառնուսուցման դասընթաց։

Դասընթացի նպատակն էր համալսարանի կազմակերպած «Հիբրիդային կամ համատեղված ուսուցում և ուսումնառություն» թեմայով դասավանդողների վերապատրաստման հնգօրյա պարապմունքների հիման վրա ապահովել արդիական պահանջները բավարարող նոր գիտելիքներ ու հմտություններ՝ կիրառելու դրանք   ուսումնական գործընթացում:

Պարապմունքների ընթացքում հաջորդաբար ներկայացվեցին խառնուսուցման մեթոդի առանձնահատկությունները: Խառնուսուցմանը վերաբերող տեղեկություններ ներկայացվել են նաև դասավանդողի պատրաստած սահապատկերով և տեսանյութով։

Յուրաքանչյուր դաս տեսական և գործնական բաղադրիչների համակցություն էր:

Դասավանդման ընթացքում ուսուննառության մասնակիցները ծանոթացան Trello («Ցանցաշար») կայքին, Moodle (Մոդուլային օբյեկտի վրա հիմնված դինամիկ ուսումնական միջավայր), Easygenerator («Դյուրասերիչ»), Moovly հարթակներին: Խառնուսուցման գործընթացը կազմակերպվեց հետևյալ մեթոդների ներառմամբ.

Ա) Ստորին հերթագայության խառնուսուցում

Բ) Փորձարարական հերթագայության համատեղված ուսուցում

Գ) Ճկուն (Flexible) խառնուսուցում

Դ) Շրջված դասարան (Flipped classroom) և շրջված (Inside-out) խառնուսուցում

Ե) Անհատական հերթագայության խառնուսուցում

Զ) Ինքնավար (Self-directed) կամ ինքնակարգավորվող խառնուսուցում

Է) Արտաքին համատեղված ուսուցում

Ը) Լրացուցիչ համատեղված ուսուցում

Թ) Դասավանդման վրա հիմնված միացյալ ուսուցում

Խառնուսուցման տեխնոլոգիաներին ծանոթացող ունկնդիրները վերջին դասն անցկացրին շնորհանդեսի պայմաններում` ներկայացնելով համատեղ ուժերով պատրաստած տեսանյութ, սահապատկեր, որոնց հատվածաբար ներկայացմամբ հաստատվեց դասընթացի ծրագրի նպատակային արդարացվածությունը:

Դասընթացն անցավ բացարձակ փոխըմբռնման, միմյանց օգնելու պատրաստակամության, ջերմ մթնոլորտում:

Խառնուսուցման դասընթացի մասնակիցներին կշնորհվեն վկայականներ:

Back to top