поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ս/թ փետրվարի 18-22-ը ՎՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից և ամբիոններից շուրջ 15 դասախոսի համար կազմակերպվել էր «Ակտիվ  ուսուցումը շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացը։ Մասնակիցները ծանոթացան «Ակտիվ  ուսուցումը շրջված լսարանում» մոդելի էությանը, կառուցվածքային տարրերին, կազմակերպման և իրականացման սկզբունքներին, ընթացակարգին։ Կարևորեցին մոդելի դերն ուսանողին կրթական  գործընթացում ներգրավելու և ակտիվ մասնակից դարձնելու գործում: Կատարեցին գործնական աշխատանքներ՝ լրացնելով նշված մոդելի ռազմավարական թերթիկները, իմաստավորելով ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը թվային տեխնիկաների ցանցում, գործնականորեն փորձարկելով մոդելը:

Վերապատրաստման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց ABC design-ի ուսումնասիրությանը,  դրա կրթական արժեքին, առաջարկվող մոդելի միջոցով դասընթացների նախագծման կամ վերամշակման  սկզբունքներին: Որպես դասընթացի վերջնարդյունք՝ մասնակիցներին առաջադրանք է տրվել ստեղծել կամ  վերամշակել նախընտրած որևէ դասընթաց «ABC design»-ի օգնությամբ։

«Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» դասընթացի 5-օրյա  վերապատրաստման գործընթացը նպատակային էր և արդյունարար։ Մասնակիցները  ցանկություն հայտնեցին  մոդելը կիրառելուց հետո «կլոր սեղան» կազմակերպել՝ արդյունքները քննարկելու նպատակով:

Back to top