поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կամընտրական են համարվում hամալսարանում իրականացվող բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսումնական պլաններով նախատեսված դասընթացները, որոնց ուսուցումը կազմակերպվում է՝ ըստ ուսանողների ընտրության:

Կանոնակարգի համաձայն՝ մինչ մարտի 30-ը պետք  է ներկայացվեն ընտրված առարկաները. մինչ այդ  ուսանողներին են ներկայացվել կամընտրական առարկաները:

ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողներին ներկայացվել են առարկաների ուսումնական պլանն ու թեմատիկան: Ուսանողները եռօրյա ժամկետում պետք է ընտրեն և համապատասխան բաժնին ներկայացնեն ընտրած առարկաները:

Ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողների ներգրավվածությունն այս գործընթացին հասցված է առավելագույնի:

Ուսանողների հետ հանդիպմանը «Տվյալների անալիզ» և «Խաղերի տեսություն» առարկաների միջև ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելու նպատակով ներկայացվեցին առարկաների ուսումնասիրության թեմաներն ու էությունը:

Ուսանողները նշում են, որ առարկաներն ընտրելիս շեշտը սովորաբար դնում են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա:

 

Սեփ. լրատվություն

Back to top