поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի ՈԻԳԸ-ն կազմակերպել էր գիտական սեմինար «Գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքները» թեմայով: Սեմինարի ընթացքում ուսանողներին ներկայացվեց՝ ի՛նչ է գիտական հոդվածը, որո՛նք են տեսակները,  ի՛նչ կառուցվածքային մասերից է բաղկացած, ինչպես նաև  նախապատրաստական քայլերը և ստուգիչ հարցերը:

Սեմինարին ելույթ ունեցավ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լուսե Բաբախանյանը, ներկայացրեց ՎՊՀ ՈՒԳԸ կառուցվածքն ու գործառույթները: Գիտական սեմինարի երկրորդ հատվածը վարեց ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Ղուլինյանը՝ ներկայացնելով գիտական հոդված գրելու հիմնական կանոնները, ինչպես նաև գիտաժողովներին մասնակցության կարգը:

Ներկայացվեց, որ գիտական հոդվածը ենթադրում է որևէ նեղ թեմայով իրականացված գիտական փոքրածավալ հետազոտություն և դրա արդյունքների համառոտ շարադրանք. «Գիտական հոդվածը գիտական մեթոդի կիրառմամբ գիտական որևէ կոնկրետ խնդրի գիտական ավարտուն հետազոտություն է»:

Սեմինարին ներկա էին քսանից ավելի ուսանողներ: Այն  կազմակերպվել է հատկապես այն ուսանողների համար, որոնք պատրաստվում են գիտական գործունեություն ծավալել:

 

Սեփ. լրատվություն

Back to top