Պարգևատրվեցին Վահագն Դավթյանի ասմունքի մրցույթի հաղթողները

Պարգևատրվեցին Վահագն Դավթյանի ասմունքի մրցույթի հաղթողները

Ս.թ. ապրիլին անցկացված ասմունքի մրցույթի մասնակիցները կրկին համալսարանում էին: Մրցանակների արժանացած աշակերտներին ողջունեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, մրցութային հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը և հանձնաժողովի անդամ Հերմինե Բաբուռյանը: Նրանք նշեցին, որ մրցույթի ընթացքում  հնչեցին  գեղեցիկ կատարումներ ոչ միայն Վանաձորի, այլ նաև Աքորու, Դսեղի, Կուրթանի, Ճոճկանի, Լեռնապատի, Սպիտակի, Ստեփանավանի, Արջուտի դպրոցների աշակերտների կողմից:  Հանձնաժողովի որոշմամբ  I, II, III կարգի դիպլոմներով պարգևատրվեցին թվով 9 աշակերտներ և շնորհակալագրերով՝  15: Պարգևատրման արարողության վերջում  ասմունքով հանդես եկան մրցանակային առաջին տեղին արժանացած  Աքորու միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սենիկ Ավետյանը և Վանաձորի Հ.Թումանյանի անվան №3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Պողոսյանը, երաժշտական կատարումով՝ Վանաձորի Վ.Տերյանի անվան №5 ավագ դպրոցի աշակերտներ Նինել Մալումյանը և Անի Անանյանը:

Previous Article
Next Article