Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ Բաղդասարյան Լիլիթ Գագիկի՝ մ.գ.թ., դոցենտ
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 131)
Գևորգյան Պարգև Հովհաննեսի` մ․գ․դ․, պրոֆեսոր
Շահվերդյան Մարգարիտա Ստեփանի` հ.գ.թ., դոցենտ
Ղազարոսյան Անահիտ Կարապետի` հ.գ.թ., դոցենտ, ասիստենտ
Կոստանդյան Նունե Սերյոժայի` հ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Հովհաննիսյան Անահիտ Վաչագանի` մ.գ.թ., դոցենտ
Ղույումչյան Վահան Գարեգնի` հ.գ.թ., դոցենտ
Կենսագրություն
Բեժանյան Սեդա Սաղաթելի` մ.գ.թ.,դոցենտ, համալսարանի գիտական քարտուղար
Հարությունյան Արմեն Գևորգի`մ.գ.թ.,դոցենտ
Ավագիմյան Հայկ Ռոդիկի` հ.գ.թ., դոցենտ
Միրզոյան Վանանե Խաչիկի` հ.գ.թ., դոցենտ
Մազմանյան Մարիաննա Մերուժանի` հ.գ.թ., դոցենտ
Հարոյան Լիզա Պանդուխտի՝ մ.գ.թ.,դոցենտ
Կենսագրություն
Վիրաբյան Քարմիլե Սասունիկի`մ.գ.թ.,դոցենտ, ասիստենտ
Գրիգորյան Զարուհի Վիկտորի`մ.գ.թ., դոցենտ, ասիստենտ
Ներկարարյան Նելլի Արարատի` մ.գ.թ., ասիստենտ
Կենսագրություն
Մարուքյան Լուսինե Ռաֆիկի` մ.գ.թ., ասիստենտ
Եղիազարյան Վալյա Ռաֆայելի` հ.գ.թ., ասիստենտ
Դանիելյան Լյուդմիլա Վազգենի` մ.գ.թ., դասախոս
Հովսեփյան Նունե Արշալույսի` դասախոս
Խաչատրյան Աննա Սամվելի՝ դասախոս, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար
Մալումյան Տաթևիկ Զոհրակի՝ դասախոս
Հովհաննիսյան Նարե Արմենի՝ դասախոս
Երիցյան Թերեզա Համլետի՝ ավագ մեթոդիստ
Կենսագրություն
«Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը» ձևավորվել է 2020թ. հուլիսին՝ նախկին Մանկավարժության, Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնների միավորմամբ:
Ամբիոնի վարիչն է մ.գ.թ., դոցենտ Լիլիթ Գագիկի Բաղդասարյանը, ավագ մեթոդիստը՝ Թերեզա Համլետի Երիցյանը, գործավարը՝ Նարե Արմենի Հովհաննիսյանը:
Ամբիոնում աշխատում են մ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Հովհաննեսի Գևորգյանը, հ.գ.թ., դոցենտ Հայկ Ռոդիկի Ավագիմյանը, մ.գ.թ., դոցենտ Սեդա Սաղաթելի Բեժանյանը, հ.գ.թ., դոցենտ Նունե Սերյոժայի Կոստանդյանը, մ.գ.թ., դոցենտ Լիզա Պանդուխտի Հարոյանը, մ.գ.թ., դոցենտ Արմեն Գևորգի Հարությունյանը, մ.գ.թ., դոցենտ Անահիտ Վաչագանի Հովհաննիսյանը, հ.գ.թ., դոցենտ Անահիտ Կարապետի Ղազարոսյանը, հ.գ.թ., դոցենտ Վահան Գարեգինի Ղույումչյանը, հ.գ.թ., դոցենտ Վանանե Խաչիկի Միրզոյանը, հ.գ.թ., դոցենտ Մարգարիտա Ստեփանի Շահվերդյանը, մ.գ.թ., դոցենտ Զարուհի Վիկտորի Գրիգորյանը, հ.գ.թ., դոցենտ Մարիաննա Մերուժանի Մազմանյանը, մ.գ.թ. դոցենտ Լյուդմիլա Վազգենի Դանիելյանը, մ.գ.թ., դոցենտ Քարմիլե Սասունիկի Վիրաբյանը, հ.գ.թ., մ.գ.թ., դոցենտ Լուսինե Ռաֆիկի Մարուքյանը, մ.գ.թ. դոցենտ Անահիտ Ռաֆիկի Ստեփանյանը, մ.գ.թ., ավագ դասախոս Նելլի Արարատի Ներկարարյանը, մ.գ.թ. Լուսիկ Սեյրանի Միրաբյանը, մ.գ.թ. Գագիկ Կառլենի Էմինյանը, պ.գ.թ. Մանվել Մամիկոնի Ոփյանը, դասախոսներ՝ Աննա Սամվելի Խաչատրյանը, Նունե Արշալույսի Հովսեփյանը, Տաթևիկ Զոհրակի Մալումյանը, Արուս Հովիկի Մանուկյանը, Մադլեն Յուրիի Միքայելյանը, Նարեկ Սերգեյի Ստեփանյանը, Նարե Արմենի Հովհաննիսյանը:
«Մանկավարժության և հոգեբանության» ամբիոնը սպասարկում է 7 կրթական ծրագիր․
Դասիչ | Մասնագիտություն | Ուսուցման ձևը | Կրթական աստիճան |
(բակալավր, մագիստրոս) | |||
031301.01.6 | Հոգեբանություն | առկա, հեռակա | բակալավր |
011301.01.6 | Տարրական մանկավարժություն և մեթոդիկա | առկա, հեռակա | բակալավր |
011301.03.6 | Սոցիալական մանկավարժություն | առկա, հեռակա | բակալավր |
092301.01.6 | Սոցիալական աշխատանք | հեռակա | բակալավր |
011101.05.7 | Կրթության կառավարում | առկա | մագիստրատուրա |
011301.04.7 | Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա | առկա | մագիստրատուրա |
031301.07.7 | Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն | հեռակա | մագիստրատուրա |
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմն իրականացնում է բազմոլորտային գիտահետազոտական աշխատանքներ, ունեն հրատարակված ուսումնամեթոդական և գիտամեթոդական հոդվածներ ու ձեռնարկներ, որոնք ունեն տեսական, կիրառական կարևոր նշանակություն։
Ամբիոնի համակազմն ակտիվորեն մասնակցում է վերապատրաստումների, որոնք միտված են մասնագիտական և ընդհանուր կարողունակությունների ձևավորմանը։ Կան դասախոսներ, ովքեր հանդես են գալիս նաև որպես տնօրենների, ուսուցիչների, դասախոսների վերապատրաստողներ։
Պատմական ակնարկ․
1969թ. կազմավորված «Մանկավարժության և հոգեբանության» ամբիոնը ղեկավարել են`
- Գևորգ Հակոբի Հարությունյան (մ.գ.թ., դոցենտ, ապա՝ դոկտոր, պրոֆեսոր) — 1969-1971թթ.
- Խաչատուր Արմենակի Աղաջանյան (մ.գ.թ., պրոֆեսոր) — 1971-1973թթ.
- Հմայակ Լևոնի Բադալյան (մ.գ.թ., դոցենտ) — 1973-1988թթ.
- Հակոբ Պողոսի Անդրեասյան (մ.գ.թ., դոցենտ) — 1988-1989թթ.
- Հմայակ Լևոնի Բադալյան (մ.գ.թ., դոցենտ) ամբիոնի վարիչի պաշտոնակատար — 1989-1990թթ.
1978թ. «Մանկավարժության և հոգեբանության» ամբիոնից առանձնացվել և բացվել է «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկայի» ամբիոնը, որը ղեկավարել են Խաչատուր Արմենակի Աղաջանյանը (1978-83թթ.), ապա Գարեգին Երվանդի Ղույումչյանը (մ.գ.թ., դոցենտ, 1983-2002թթ.): 1990թ․«Մանկավարժության և հոգեբանության» ամբիոնը տրոհվել է «Մանկավարժության» ու «Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնների։ 2002թ. ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկայի» ամբիոնը միավորվել է «Մանկավարժության» ամբիոնին:
«Մանկավարժության ամբիոնը» 1990թ․-ից ղեկավարել է մ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Հովհաննեսի Գևորգյանը մինչև 2020թ.:
«Մանկավարժության» ամբիոնը սպասարկել է բոլոր ֆակուլտետներին: Ամբիոնը համագործակցել է ՀՀ այլ բուհերի և դպրոցների հետ, ծավալել է գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպել և մասնակցել բազմաթիվ հանրապետական, միջազգային գիտաժողովների, իրականացրել համեմատական վերլուծություններ կրթական ծրագրերի վերամշակման և զարգացման նպատակով:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցել է համալսարանում գործող շարունակական կրթության համակարգի աշխատանքներին՝ վարելով «Սոցիալական մանկավարժություն» և «Ներառական կրթության կազմակերպում» վերապատրաստման դասընթացները։
«Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնը 1990թ.-ից մինչև 2020թ. ղեկավարել է հ.գ.թ., դոցենտ Ռոդիկ Ավագիմի Ավագիմյանը:
«Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնը ևս սպասարկել է համալսարանի բոլոր ֆակուլտետներին և ակտիվորեն համագործակցել ՀՀ այլ բուհերի և դպրոցների հետ, ծավալել է գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպել և մասնակցել բազմաթիվ հանրապետական, միջազգային գիտաժողովների: Ամբիոնը մասնակցել է համալսարանում գործող շարունակական կրթության համակարգի աշխատանքներին՝ վարելով «Գործնական հոգեբանություն» վերապատրաստման դասընթացը: Ամբիոնին կից ստեղծվել է «Հոգեբանական-խորհրդատվական կենտրոն», որն իրականացրել է հոգեբանական աջակցություն։ «Հոգեբանության» ամբիոնը կազմակերպել է մասնագիտական սեմինարներ, կլոր սեղաններ, թրեյնինգներ՝ հրավիրելով փորձառու մասնագետներ: