поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Շարունակական (հարատև) կրթության կենտրոն

2015թ. մարտի 19-ի ՎՊՀ ռեկտորի N 219 հրամանի համաձայն Լրացուցիչ կրթության կենտրոնը վերանվանվել է Շարունակական (հարատև) կրթության կենտրոնի:

Շարունակական (հարատև)  կրթության կենտրոնի գործունեության հիմքն են կազմում ՀՀ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքները, Կառավարության «Բարձրագույն և հետբուհական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը» հաստատելու մասին 2010թ. N 124-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 2009թ. N 43-Ն Ցկյանս ուսումնառության հայեցակարգը, ՎՊՀ-ի  Շարունակական կրթության կազմակերպման ռազմավարությունը, Բուհի 2010-2015թթ. զարգացման հայեցակարգը և այլ նորմատիվ իրավական ակտեր:

Կենտրոնի գործառույթներն են՝

  • համալսարանի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացումը, վերապատրաստումը և ստաժավորումը,
  • համալսարանի աշխատակիցների ընդհանրական, առարկայական և հետազոտական կարողությունների շարունակական զարգացումը,
  • լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի պահանջների հիման վրա տարբեր խմբերի համար լեզվական գիտելիքների և հմտությունների զարգացումը և ամրապնդումը,
  • պահանջարկի հիման վրա թիրախային տարբեր խմբերի վերապատրաստման, որակավորման բարձացման և վերաորակավորման դասընթացների կազմակերպումը նորագույն փաթեթային (քեյսային), ինտերնետ և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արդյունավետ զուգակցման և կիրառման միջոցով,
  • կարճաժամկետ դասընթացների միջոցով սոցիալապես առավել խոցելի խավեր համար զբաղվածության հնարավորության բարձրացումը,
  • լրացուցիչ և շարունակական կրթության միջազգային հանրությանը և զբաղվածության ոլորտի զարգացումներին,
  • աշխատանքից կտրվելու՝ կրթության իրավունքի արդունավետ իրականացման ապահովումը:

Կենտրոնի կառուցվածքը

Շարունակական (հարատև) կրթության կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է ռեկտորի հրամանով՝ գիտխորհրդի կողմից հաստատվելուց հետո:

Աշխատակիցներ

Շարունակական կրթության կենտրոնի ղեկավար - Քրիստինե Ղազարյան

Համալսարանի աշխատակիցների վերապատրաստման ախատանքները համակարգող - Ռոբերտ Սահակյան

Լեզուների ուսուցման աշխատանքները համակարգող - Գոհար Դոխոլյան

Back to top