поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ)

Ասպիրանտական կրթության համակարգը ՎՊՀ-ում գործում է 2006 թ.-ից: Ասպիրանտական կրթության առկա և հեռակա բաժիններում և հայցորդության հիմունքներով ՎՊՀ-ում գիտամանկավարժական կադրեր են պատրաստվել տարբեր մասնագիտությունների գծով: Ներկայումս, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հրամանների՝ Համալսարանն իրավունք ունի ասպիրանտական կրթություն իրականացնել հետևյալ մասնագիտությունների գծով.

Ժ. 02. 01       Հայոց լեզու

Ժ. 01. 01      Հայ դասական գրականություն

Ժ. 01. 02     Նորագույն շրջանի հայ գրականություն

Է. 00. 01      Հայոց պատմություն

Բ.00.04       ֆիզիկական քիմիա       

ԺԳ. 00.01    Մանկավարժության տեսություն և պատմություն

Գ. 00. 05      Բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա:

2014-18 թթ. Համալսարանի զարգացման ռազմավարության գլխավոր ուղղություններից մեկը գիտության զարգացումն է: 

Համալսարանում գիտության զարգացման, գիտամանկավարժական կադրերի թարմացման, սահուն սերնդափոխության կազմակերպման հիմնական ուղին հետբուհական (ասպիրանտական) կրթության իրականացումն է:

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի՝ մեր երկրում հետբուհական կրթությունը պետք է իրականացվի  համաձայն Բոլոնյան սկզբունքների՝ կրեդիտային հիմունքներով:  Հետազոտողի պատրաստման կրթական ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ ուսումնական և հետազոտական: Ուսումնառության մեկ տարին համապատասխանում է 60 կրեդիտի, ընդհանուր կրեդիտների քանակը 180 է:

Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ՎՊՀ-ին տրվող ասպիրանտական տեղերի սակավությունը՝ առավել հեռանկարային է համարվել հայցորդության հիմունքներով հետազոտողի պատրաստման կրթական ծրագրի իրականացումը: Համաձայն «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքի»՝ հայցորդության ծրագրի տևողությունը կազմում է 5 տարի, ինչը նշանակում է, որ հայցորդը տարեկան պետք է հավաքի 36 կրեդիտ՝ ասպիրանտի 60 կրեդիտի փոխարեն: 

Հայցորդության կրթական ծրագրի իրականացման նպատակով 2015 թ. մշակվել և ՎՊՀ գիտխորհրդի կողմից հաստատվել են մի շարք փաստաթղթեր՝

  1. Ընթացակարգ ՎՊՀ-ում հայցորդների ընդունելության
  2. ՎՊՀ-ում հետազոտողի պատրաստման (ասպիրանտուրայի և հայցորդության) գիտակրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը
  3. Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ. Հետազոտողի պատրաստման կրթական ծրագիր: 

2015-16 ուստարում հայցորդ է ձևակերպվել 6 դիմորդ, ներկայումս ուսումը շարունակում է 5-ը: Ուսումնական գործընթացը կազմակերպված է համաձայն հաստատված ուսումնական պլանի: Առաջին տարվա արդյունքներով համապատասխան ամբիոններում 2016 թ. հունիսին իրականացվել է ատեստավորում, որի արդյունքներով բոլոր հայցորդները շարունակում են ուսումը և գիտահետազոտական աշխատանքը:

2016-17 ուստարում հայցորդ են ձևակերպվել տարբեր մասնագիտությունների գծով 8 դիմորդներ, որոնց կրթական գործընթացը կազմակերպված է համաձայն վերոնշյալ փաստաթղթերի:

Ասպիրանտուրայի բաժնի գործառույթներն են՝ կազմակերպել հետազոտողի կրթական գործընթացը, աջակցել հայցորդներին 5-ամյա կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու և ատենախոսություն պաշտպանելու գործում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     ՈՐՈՇՈՒՄ

25 փետրվարի 2016 թվականի  N 238    - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Back to top