Մեկնարկել է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարությունը ստացել է տեղեկատվություն առ այն, որ մեկնարկել է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում։ Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների կրթական մակարդակի և մասնագիտական որակավորումների բարձրացման միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է։ Հայտերն ընդունվում են լեհերեն կամ անգլերեն: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2022 թվականի հուլիսի 15-ը:

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/students/foreign-students/the-banach-scholarship-programme/call-for-proposals

Previous Article
Next Article