Ուսանողական խորհուրդ

Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1995 թվականին : Ուսանողական խորհուրդը ինքնակառավարման ներկայացուցչական ընտրովի բարձրագույն մարմին է, մի կառույց, որը նպաստում է  ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը, պաշտպանում  նրանց շահերն ու իրավունքները: Նպաստում է ուսանողների ուսումնառության արդյունավետության բարձրացմանը,կենսագործունեության ակտիվացմանը, նրանց գիտակրթական, մտավոր, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը: Ստեղծում  է կապեր ՀՀ և արտերկրի բուհերի, իմչպես նաև գործող երիտասարդական կազմակերպությունների հետ:

Ուսանողական խորհուրդը ունի տարատեսակ հանձնաժողովներ , այդ թվում

  • մշակույթի , սպորտի և ազատ ժամանցի
  • գիտաուսումնական
  • լրատվության և քարոզչության
  • ուսանողների իրավունքների պաշտպանության
  • արտաքին կապերի և հարաբերությունների ,

որոնք զբաղվում են ուսանողների ակտիվ ժամանցի և հանգստի կազմակերպմամբ : Ուսանողական խորհուրդը իր լայն դռներն է բացում բոլոր ուսանողների առջև և անհամբեր սպասում նրանց առաջարկներին ու պատրաստ է յուրաքանչյուր նոր միտք-ծրագրի կյանքի կոչմանը : Անհրաժեշտ է միայն ակտիվ լինել և հիշել, որ ուսանողական կյանքը մենք ինքներս ենք հետաքրքիր դարձնում : Իսկ մեր բուհում՝ Վանաձորի պետական համալսարանում,  ստեղծված են բոլոր պայմանները անմոռանալի տարիներ անցկացնելու համար :