VERITAS

   

 

VERITAS ծրագրի հիմնական կայքն է http://www.tempusveritas.am


1.ՔԱՂՎԱԾՔ

“Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան” ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի նիստի` կայացած 29.01.2016թ., թիվ 1 արձանագրությունից 

Լսեցին` հաղորդում Տեմպուս 4-րդ դրամաշնորհային VERITAS ծրագրի շրջանակներում Իսպանիայի Ժիրոնայի, Գերմանիայի Հայդելբերգի, Շվեդիայի Ստոկհոլմի տեխնոլոգիական, Անգլիայի Բաթ-Սպայի համալսարաններ կատարած ուսումնական այցի վերաբերյալ:

Որոշեցին`  Տեմպուս 4-րդ դրամաշնորհային VERITAS ծրագրի շրջանակներում Իսպանիայի Ժիրոնայի, Գերմանիայի Հայդելբերգի, Շվեդիայի Ստոկհոլմի տեխնոլոգիական, Անգլիայի Բաթ-Սպայի համալսարաններ կատարած ուսումնական այցի վերաբերյալ` ընդունել ի գիտություն.

ասպիրանտին հատկացնել 2 ղեկավար,

բազային կրթություն չունեցողների համար կազմակերպել լրացական դասընթացներ,

նոր հետազոտական ուղղություն սկսելու համար հիմք ընդունել ամբիոնի կողմից  ներկայացվող տվյալ ուղղությանը վերաբերվող գիտական աշխատանքների ցանկը: 

2.VERITAS ծրագրի շրջանակներում փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին անցկացվել են հերթական տեղեկատվական սեմինարներ ՎՊՀ-ի հայցորդների և մագիստրատուրայի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողների շրջանում ծրագրի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության տարածումը:

Քննարկվեցին ընդունելության կարգը և նախատեսվող բարեփոխումները ասպիրանտական կրթական ծրագրում:

Ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ:


Հոկտեմբերի 18 -ին VERITAS  ծրագրի աշխատանքային խմբի մասնակիցները ՝ Զարուհի Վարդանյանը, Ժաննա Հակոբյանը և Տաթևիկ Բաղրամյանը աշխատանքային այցով մեկնեցին Երևան ՀՀ ՈԱԱԿ և ներկայացրեցին ՎՊՀ-ում ասպիրանտական կրթության SWOT վերլուծությունը:

Քննարկվեցին հետևյալ հարցերը՝ ինստիտուցիոնալ ռազմավարություն, հետազոտողի մասնագիտության կրթական ծրագրեր, ընդունելության քաղաքականություն, ղեկավար, հետազոտական միջավայր, ասպիրանտներ, միջազգայնացում, գիտական աստիճանի շնորհում և ներքին որակի ապահովում:

Առաջիկայում թիմը աշխատելու է ասպիրանտական կրթական ծրագրի ինքնավերլուծության վրա:



Կրթության երրորդ շրջափուլի զարգացում Զալցբուրգի սկզբունքների հիման վրա

 Հիմնական նպատակները

  1. Հետազոտության մեջ բարձրացնել և ամրապնդել մարդկային ներուժը՝ զարգացման, ինտեգրման և ՀՀ բուհերում ասպիրանտուրայի արդյունավետ կառավարման միջոցով ստեղծելով քննադատ-հետազոտողների շրջանակ.
  2. նպաստել երրորդ շրջափուլի կրթական ծրագրերի միջազգայնացմանը՝ մշակելով և ներդնելով կոչումների շնորհման՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ և միջազգային չափանիշների հետ համադրելի կարգ.
  3. մշակել գիտական հետազոտության որակի գնահատման և մշտադիտարկման համակարգ՝ համապատասխան չափորոշիչների ալգորիթմի ձևավորման և ամրապնդման միջոցով.
  4. խրախուսել գիտության և հետազոտության ինտեգրումը համալսարաններում՝ ստեղծելով գիտական հետազոտությունները, կրթության մեջ ցանցային գիտելիքը, հետազոտությունը և նորարարությունը, որակի անընդմեջ բարելավումը, արդյունավետությունը, ճկունությունը, կրթության բազմագիտակարգային և միջգիտակարգային բնույթը  շեշտադրող համալսարանական կենտրոններ:

Ակնկալվող վերջնարդյունքները

  1. Համալսարանի ներուժի զարգացում որակյալ ասպիրանտական կրթության համար. հետազոտական միավորների/ստորաբաժանումների վերանայում և նոր ստորաբաժանումների ստեղծում.
  2.  որակյալ ասպիրանտական կրթության նախապայմանների ստեղծում.
  3. թեկնածուական կոչում շնորհելու չափանիշների ձևավորում և ասպիրանտական կրթության հիմնօրինակների մշակում.
  4. Հայաստանում 11 ասպիրանտական նոր ծրագրերի մշակում և ներդրում.
  5. թեկնածուական կոչում շնորհելու չափանիշների և որակի ստանդարտների ընդունում:

 

Ծրագրի համակարգող՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան

Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 2

Հեռախոս՝ +37460621224

Էլ. հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript Ինտերնետային կայք՝ www.ysmu.am Կոնտակտային անձ՝ Մարինե Բալասանյան, պրոֆեսոր

 

Գործընկեր բուհեր և հաստատություններ

  • Համալսարանների համաշխարհային ծառայություն, Ավստրիա
  • Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետություն
  • Տեխնոլոգիայի արքայական ինստիտուտ, Շվեդիա
  • Ժիրոնայի համալսարան, Իսպանիա
  • Բեթ Սփա համալսարան, Միացյալ թագավորություն
  • Երևանի գեղարվեստի ակադեմիա, Հայաստան
  • Երևանի պետական համալսարան, Հայաստան
  • Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
  • Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
  • Գավառի պետական համալսարան, Հայաստան
  • Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
  • Հյուսիսային համալսարան, Հայաստան
  • Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
  • Կրթության որակի ապահովման կենտրոն, Հայաստանի Հանրապետություն
  • Կրթության որակ, Հայաստանի Հանրապետություն
  • Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստանի Հանրապետություն
  • Հայդելբերգի համալսարան, Գերմանիա

 

2015 թ., նոյեմբեր

Սույն թվականի նոյեմբերի 14-29-ը «VERITAS» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր 11 հայաստանյան բուհերից ընդգրկված պատվիրակության ուսումնական այց Շվեդիայի տեխնոլոգիական, Անգլիայի Բաթ-Սպայի, Իսպանիայի Ժիրոնայի, Գերմանիայի Հայդելբերգի համալսարաններ`  փորձի փոխանակման, ինչպես նաև այդ երկրների PhD  ասպիրանտական կրթական ծրագրերի, ասպիրանտների հետազոտական աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին  ծանոթանալու նպատակով: Մեր համալսարանից պատվիրակության կազմում ընդգրկված էին «VERITAS» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար,  կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կենս. գիտ. դոկտոր Զ. Ս. Վարդանյանը («VERITAS» ծրագրի ղեկավար) և ասպիրանտուրայի բաժնի որակի պատասխանատու Տ. Խառատյանը: Կարդալ ավելին

 

2015 թ., հոկտեմբեր

ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի կառավարման թիմը մեկ ամիս շարունակ մշտադիտարկում է իրականացրել ծրագրի գործընկեր   11  հաստատություններում:

Հոկտեմբերի 3-ին VERITAS ծրագրի իրականացման գործընթացը, ձեռքբերումները և առկա վերջնարդյունքները դիտարկվեցին   նաև Վանաձորի պետական համալսարանում:

Հանդիպմանը ներկա էին ծրագրի կառավարման թիմը, ներկայացուցիչներ՝ կրթության և գիտության նախարարությունից, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից, կրթության ազգային ինստիտուտից:

Այցի շրջանակներում դիտարկվեցին VERITAS ծրագրի առաջին երեք փաթեթների շուրջ իրականացված աշխատանքներն ու դրանց փաստաթղթային հիմնավորումները: Քննարկվեցին ծրագրի ընթացքին խոչընդոտող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Ընդհանուր առմամբ՝ դիտարկման արդյունքները գոհացուցիչ էին: Հաստատվեցին նաև իրականացվելիք աշխատանքների  ուղղությունները:

VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014 թ. սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:

VERITAS ծրագրի հիմնական արդյունքները կնպաստեն բուհերի կարողությունների հզորացմանը, որակյալ ասպիրանտական կրթության ապահովմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծեն որակյալ գիտական հետազոտությունների և PhD աստիճան շնորհելու և չափանիշներ ու որակի չափորոշիչներ սահմանելու համար:

Նշենք նաև, որ ուսումնասիրության հիման վրա առաջիկայում զեկույց կկազմվի, որը կներկայացվի VERITAS ծրագրի գործընկերներին:

 

2014 թ., նոյեմբեր

Նոյեմբերի 3-5-ին Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքում կայացավ «Տեմպուս Վերիտաս» ծրագրի հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցեց նաև Վանաձորի պետական համալսարանը: Որպես «Վերիտաս» ծրագրի անդամ մեր բուհից քննարկմանը ներկա էին ՎՊՀ գիտական և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը և ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Ժաննա Հակոբյանը: Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին նաև 11 հայաստանյան և 5 արտասահմանյան համագործակից բուհերի ներկայացուցիչներ:

Համատեղ քննարկումից հետո ՎՊՀ-ն, ԵՊՀ-ն և Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը ներկայացրին միացյալ ուժերով պատրաստված շնորհանդես, որտեղ խոսվում էր  իրենց բուհերի առանձնահատկությունների, խնդիրների և դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին:

Լսելով հայաստանյան և արտասահմանյան բուհերի զեկուցումները՝ հանդիպմանը ներկա   ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները հանդես եկան  իրենց  առաջարկություններով՝  հետբուհական ծրագիրը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Ծրագրի անդամները նշեցին, որ հաջորդ հանդիպումը համագործակից բուհերի հետ տեղի կունենա Երևանի Բրյուսովի անվ. լեզվահասարակագիտական համալսանում՝ 2015 թ. հունվարի 26-27-ին:

 

2014 թ., հոկտեմբեր 

2014 հոկտեմբերի 20-ին և 22-ին  Ազգային կենտրոնի մասնագիտական կրթության որակի ապահովման հիմնադրամում (ՈԱԱԿ)  տեղի ունեցան երկու հանդիպումներ, որոնց նպատակն էր քննարկել Հայաստանում թեկնածուական կրթությանը վերաբերող փաստերի ամփոփումը՝ հաշվի առնելով զալցբուրգյան սկզբունքները:

Գործընկերների հանդիպումների ընթացքում քննարկվեցին  սկզբունքներից յուրաքանչյուրը և կարևորվեցին հեռանկարները և մոտեցումները, ինչպես նաև թեկնածուական կրթությանը առնչվող առաջարկությունները և փոփոխությունները:

Աշխատանքային 2-րդ փուլը մեկնարկեց Հայաստանում թեկնածուական կրթության իրականացման վերաբերյալ հարցաշարով, որի քննարկումը կկայանա  Հայդելբերգի համալսարանում: Բոլոր հայաստանյան գործընկերները ներկայացրեցին  դոկտորական կրթության ներկա վիճակը, իսկ ավելի ուշ ձեռնամուխ կլինեն փաստահավաքին: Հարցաշարը ներկայացվել է Հայդելբերգի համալսարան՝ հետագա վերլուծության համար, իսկ արդյունքները ուղարկվել են ՈԱԱԿ: Կրթության որակի աշխատակազմը վերլուծել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտեցումները, որոնք քննարկվելու են սեմինարի ժամանակ՝ Հայդելբերգում:

1.      ՔԱՂՎԱԾՔ

“Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան” ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի նիստի` կայացած 29.01.2016թ., թիվ 1 արձանագրությունից

 

Լսեցին` հաղորդում Տեմպուս 4-րդ դրամաշնորհային VERITAS ծրագրի շրջանակներում Իսպանիայի Ժիրոնայի, Գերմանիայի Հայդելբերգի, Շվեդիայի Ստոկհոլմի տեխնոլոգիական, Անգլիայի Բաթ-Սպայի համալսարաններ կատարած ուսումնական այցի վերաբերյալ:

Որոշեցին`  Տեմպուս 4-րդ դրամաշնորհային VERITAS ծրագրի շրջանակներում Իսպանիայի Ժիրոնայի, Գերմանիայի Հայդելբերգի, Շվեդիայի Ստոկհոլմի տեխնոլոգիական, Անգլիայի Բաթ-Սպայի համալսարաններ կատարած ուսումնական այցի վերաբերյալ` ընդունել ի գիտություն.

·      ասպիրանտին հատկացնել 2 ղեկավար,

·      բազային կրթություն չունեցողների համար կազմակերպել լրացական դասընթացներ,

·      նոր հետազոտական ուղղություն սկսելու համար հիմք ընդունել ամբիոնի կողմից  ներկայացվող տվյալ ուղղությանը վերաբերվող գիտական աշխատանքների ցանկը:

 

2.      VERITAS ծրագրի շրջանակներում փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին անցկացվել են հերթական տեղեկատվական սեմինարներ ՎՊՀ-ի հայցորդների և մագիստրատուրայի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողների շրջանում ծրագրի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության տարածումը:

Քննարկվեցին ընդունելության կարգը և նախատեսվող բարեփոխումները ասպիրանտական կրթական ծրագրում:

Ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ: