LeAGUe

   

Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ցկյանս ուսումնառության ցանցի մշակում

Ծրագրի նպատակն է պայքարել աշխատաշուկայի պահանջների և աշխատուժի կարողությունների տարբերությունների պատճառով առաջացող գործազրկության դեմ: Աշխատաշուկայի փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ է շարունակ բարելավել աշխատուժի հմտությունները և ընդլայնել հասարակության ներգրավվածությունը աշխատանքային կյանքում: Ցկյանս ուսումնառությունը ենթադրում է աշխատուժի շարունակական վերապատրաստում:

Ծրագիրը նախատեսում է ծավալել համապատասխան աշխատանքներ բուհի և ազգային քաղաքականության հետ: Նախագծի շրջանակներում կմշակվի ցկյանս ուսումնառության իրականացման շրջանակ վերոնշյալ երեք երկրներում: Նախագծի շրջանակներում նախատեսվում է.

  • Ձևավորել իրավական և վարչական շրջանակ, որտեղ կարող են գործել ուսումնական հաստատությունները` որպես ցկյանս ուսումնառության հաստատություններ.
  • մշակել մեթոդների համակարգ օժանդակելու ուսումնական հաստատություններին ցկյանս ուսումնառություն իրականացնելու հարցում.
  • ընդլայնել Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի քաղաքացիների ներգրավվածությունը հասարակական կյանքում, խրախուսել անհատական զարգացումը, մրցունակությունը ցկյանս ուսումնառության որակի քաղաքականության և ծրագրերի միջոցով:

Ծրագրի համակարգող` Լինեուս համալսարան, Շվեդիա

Կոնտակտային անձ` Ուլֆ Ռոզեն

Գործընկեր բուհեր և հաստատություններ

  • Հայաստանի ագրարային համալսարան, Հայաստան
  • Կրթության և գիտության նախարարություն, Ուկրաինա
  • Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարան, Հայաստան
  • Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Հայաստան
  • Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա, Հայաստան
  • Իլիայի պետական համալսարան, Վրաստան
  • Յակոբ Գոգեբաշվիլի Թելավի համալսարան, Վրաստան
  • Վրաստանի մեծահասակների կրթության ասոցիացիա, Վրաստան
  • Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան, Ուկրաինա
  • Ուկրաինայի ազգային տեխնիկական համալսարան, Ուկրաինա
  • Դանիայի տեխնիկական համալսարան, Դանիա
  • Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
  • Կրթության և գիտության նախարարություն, Վրաստան
  • Գավառի պետական համալսարան