SSRULLI

   

 

Համալսարանների՝ որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների հատուկ դերի ամրապնդում

Նախագծի առաջնահերթ նպատակներն են.

  1. համեմատել ինստիտուցիոնալ առաջարկների ներուժը և զարգացումը` նպաստելով գործընկեր համալսարանների` որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների դերի ամրապմնդմանը:
  2. ստեղծել ցկյանս ուսումնառության վերաբերյալ տեղեկատվության, մարտահրավերների և հնարավորությունների փոխանակման ցանց:

Նախագծի ավարտին յուրաքանչյուր գործընկեր համալսարանի համար կմշակվի ցկյանս ուսումնառության ծրագիր, որը կփորձարկվի նախագծի շրջանակներում: Վերոնշյալ նպատակներն իրականացվելու են մանրակրկիտ ծրագրված գործողություններով ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում` ներառելով ռազմավարական վերապատրաստումներ և ինֆրաստրուկտուրային քայլեր յուրաքանչյուր համալսարանում: Նախագծի ավարտին կհրատարակվի ձեռնարկ ցկյանց ուսումնառության վերաբերյալ:

Գործընկեր բուհեր և հաստատություններ

  • Գրացի համալսարան, Ավստրիա
  • Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցիացիայի հայաստանյան գրասենյակ, Հայստան
  • Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիա, Վրաստան
  • Տալինի համալսարան, Էստոնիա
  • Կովկասի միջազգային համալսարան, Վրաստան
  • Բաթումիի Շ. Ռուսթավելիի անվ. պետական համալսարան
  • Խազարի համալսարան, Ադրբեջան
  • Քավքազի համալսարան, Ադրբեջան
  • Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Հայաստան
  • Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
  • Վրաստանի մեծահասակների կրթության ասոցիացիա, Վրաստան
  • Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցիացիայի վրաստանյան գրասենյակ, Վրաստան
  • Ադրբեջանի մեծահասակների կրթության ասոցիացիա, Ադրբեջան
  • Համբուրգի համալսարան, Գերմանիա

 

 

Հաղորդում  SSRULLI նախագծի շրջանակներում Գերմանիա կատարած այցի մասին

Գերմանիայում կայացած հանդիպումը SSRULLI ծրագրի շրջանակներում երկրորդն էր մեկնարկային վեհաժողովից հետո: Համաձայն նախագծի նպատակներից մեկի՝ յուրաքանչյուր գործընկեր համալսարանում նախատեսվում է հիմնել ցկյանս ուսումնառության կենտրոն: Համբուրգի համալսարան մեր այցի նպատակը փորձի փոխանակումն էր, որտեղ մեզ ներկայացրին շարունակական կրթության իրենց օրինակը: Շարունակական կրթությունը Համբուրգի համալսարանում իրականացվում է երկու ուղղությամբ՝ շարունակական կրթություն կայացած մասնագետների համար և շարունակական կրթություն հասարակության լայն շրջանակների համար:

Շարունակական կրթություն պրոֆեսիոնալների համար

Շարունակական կրթության այս ուղղությունը իրականացվում է հետևյալ բնագավառներում՝ «Արվեստ և մշակույթ», «Կրթություն, հոգեբանություն և խորհրդատվություն», «Կառավարում, գործարար վարչարարություն, օրենք»:

ա/ Արվեստ և մշակույթ

Յուրաքանչյուր վերոնշյալ բնագավառ իր հերթին ունի մասնագիտացումներ: «Արվեստ և մշակույթ» բնագավառից մեզ ներկայացրին «Թարգմանչություն կառավարական գործակալություններում և դատարանում մասնագիտացումը»: Մասնագիտացման տևողությունը 1 տարի է, որը ենթադրում է 10 շաբաթ-կիրակի /նշեմ, որ ուսուցումը բոլոր բնագավառներում իրականացվում է շաբաթ և կիրակի օրերին, կամ երեկոյան ժամերին, քանի որ նրանց շահառուները հիմնականում աշխատանք ունեցող մարդիկ են/: Ուսուցման ծավալը 420 ժամ է, որից 300 ժամը տրամադրվում է ինքնուրույն աշխատանքին: Ուսման վճարը 3230 եվրո է: Այս մասնագիտացմանը ներգրավվելու համար դիմորդին անհրաժեշտ է համալսարանական կրթություն, ինչպես նաև լեզուների իմացության հավաստագիր:

բ/ Կրթություն, հոգեբանություն և խորհրդատվություն

Այս բնագավառից մեզ ներկայացրին «Կոնֆլիկտի կառավարում և միջնորդություն» մասնագիտացումը, որի սկզբնական թիրախային խումբը եղել է հենց Համբուրգի համալսարանի անձնակազմը: Հետագայում թիրախային խումբն ընդլայնվել է և այժմ ներառում է նաև տարբեր ընկերություններ: Մասնագիտացման տևողությունը երկու տարի է, որը ենթադրում է 18 շաբաթ-կիրակի, ուսման ծավալը 350 ժամ է, որից 140-ը հատկացված է ինքնուրույն աշխատանքին: Ուսման վարձավճարը 5950 եվրո է:

գ/ Կառավարում, գործարար վարչարարություն, օրենք

Այս բնագավառի մասնագիտացումներից մեզ ներկայացրին «Առցանց ուսումնառություն կառավարման մեջ» մասնագիտացումը: Այս մասնագիտացումը ստանալու համար դիմորդը պարտադիր պետք է ունենա աշխատանքային համապատասխան փորձ: Տևողությունը 4 ամիս է, ուսուցումն ընթանում է 12 մոդուլով: Ուսման տևողությունը 4 ամիս է, վճարը կատարվում է յուրաքանչյուր մոդուլի համար /940-ական եվրո/:

Ուսուցման գործընթացում ներգրավված է Համբուրգի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում են ուսանողները:

Շարունակական կրթություն հասարակության լայն շրջանակների համար

Այս տիպի կրթութունն իրականացվում է երկու ուղղությամբ՝ բաց դասախոսությունների շարք և դասընթացներ ավագ սերնդի համար:

ա/ Բաց դասախոսությունների շարքն իրականացվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, որը դրա համար առանձին չի վճարվում: Նման դասախոսություններ կարդալը ներառված է նրանց ծանրաբեռնվածության մեջ: Ինչպես արդեն նշել եմ, դասախոսությունները տեղի են ունենում կա´մ երեկոյան ժամերին, կա´մ շաբաթ և կիրակի օրերին: Այս դասախոսություններով հետաքրքրվում են նաև ուսանողները, քանի որ մասնակցության համար վերջիններիս տրվում է որաշակի առավելություն: Քանի որ նման դասախոսությունները նախատեսված են հասարակության լայն շրջանակների համար, դրանք իրականացվում են հանրամատչելի լեզվով: Բաց դասախոսությունների շարքն իրականացվում է անվճար հիմունքներով, առանց գրանցման: Նման դասախոսությունների անցկացումը նրանք համարում են հանրության հետ կապի միջոց:

            բ/ Դասընթացներ մեծահասակների համար

Այս տեսակի կրթություն Համբուրգի համալսարանն իրականացնում է 1993 թվականից: Ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով՝ առնվազն 110 եվրո յուրաքանչյուր կիսամյակի համար: Մեծ պահանջարկ ունեցող առարկաներն են՝ պատմություն, արվեստի պատմություն, գրականույուն, օտար լեզուներ:

            Հատկանշական է, որ շարունակական կրթության որակի ապահովման որևէ մշակված մեխանիզմ նրանք չունեն, գլխավոր չափանիշ նրանք ընդունում են դասընթացներին մասնակցողների թիվը:

            Շարունակական կրթություն համալսարանն իրականացնում լայն համագործակցության միջոցով, ընդ որում, խիստ կարևորվում է ներքին համագործակցությունը: Արտաքին համագործակցությունն իրականացվում է  աշխատանքային տարբեր ասոցիացիաների, գործատուի, ՀԿ-ների հետ:

            Հանդիպման վերջում գործընկեր համալսարաններին հանձնարարվեց.

ա/ նախատեսել Շարունակական կրթության կենտրոնի անձնակազմ, չկա թվային սահմանափակում

բ/ մշակել կենտրոնի ռազմավարություն

Շարունակական կրթություն մասնագետների համար

Շարունակական կրթություն հասարակության լայն շրջանակների համար (Համբուրգի համալսարան)

Հաղորդում Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում SSRULLI նախագծի շրջանակներում վերապատրաստման դասընթացների վերաբերյալ

Օգոստոսի 18-ին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում տրվեց SSRULLI նախագծի շրջանակներում վերապատրաստման դասընթացների մեկնարկը:  Վերապատրաստման անդրանիկ դասընթացը նվիրված էր շարունակական կրթության ստեղծվելիք կենտրոնի ֆինանսական կառավարմանը: Դասընթացը վարում էր Համբուրգի համալսարանի շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Հելմուտ Վոգտը, ով երկօրյա դասընթացի ժամանակ անդրադարձավ հետևյալ թեմաներին՝

  1. Համալսարաններում ցկյանս կրթության ֆինանսավորման մակարդակները և հիմնական մոդելները
  2. Համալսարանների ցկյանս կրթության գործունեության հիմնական բնագավառները
  3. Համալսարանների ցկյանս կրթության ֆինանսավորման  նախապայմանները և պայմանները
  4. Ինչպես սահմանել ցկյանս կրթության դասընթացի արժեքը
  5. Համալսարանների ցկյանս կրթության ֆինանսավորման բարելավման ռազմավարության գլխավոր տարրերը

Բացի տեսական հարուստ նյութից, գործընկեր թիրախ համալսարանների ներկայացուցիչները խմբային աշխատանքների, թեժ քննարկումների, ինչպես նաև կոնկրետ դեպքերի ուսումնասիրման արդյունքում նախնական փորձ ձեռք բերեցին նշված բնագավառում:

Վերապատրաստման երկրորդ դասընթացը, որը նվիրված էր  շարունակական կրթության կենտրոնի ռազմավարության մշակմանը, ևս տեղի ունեցավ Բաթումի քաղաքում սեպտեմբերի 9-10-ը: Դասընթացի վարողը Անդրեա Վաքսենեգերն էր, ով իր հարուստ փորձը փոխանցեց դասընթացի մասնակիցներին թե տեսական նյութի, թե անհատական խորհրդատվությունների միջոցով:

Դասընթացի ավարտին գործընկեր համալսարաններին հանձնարարվեց վերանայել ռազմավարության նախնական տարբերակը մինչև սեպտեմբերի 30-ը:


ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Որոշման կայացում     

Մոտիվացիա      

Կոմունիկացիա, կոնֆլիկտ      

Թիմ, առաջնորդում       

Կատարողականի կառավարումը կազմակերպություններում     

Աշխատողների ուսուցում և զարգացում     

Human Recourse Management     

Ուսուցողական գնահատատում   

New English File Elementary Students Book