Էրազմուս Մունդուս ծրագիր

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Էրազմուս Մունդուս ծրագրի նպատակն է` աջակցել Եվրոպական բարձրագույն կրթության զարգացմանը, բարելավել և ավելացնել ուսանողների ապագա աշխատանքային գործունեության հնարավորությունները, աջակցել միջմշակութային հաղորդակցության զարգացմանը երրորդ երկրների հետ համագործակցության միջոցով` համաձայն երրորդ երկրների կայուն զարգացման, այդ երկրների բարձրագույն կրթության զարգացման ուղղությամբ Եվրամիության կողմից իրականացվող  արտաքին քաղաքականության  նպատակների:

Ծրագրի հատուկ նպատակներն են.

-աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը, բարձրագույն կրթության որակի բարձրացմանը` հաշվի առնելով Եվրոպական արժեքները, վերջնական նպատակ ունենալով ստեղծելու առաջավոր փորձի կենտրոններ,

- աջակցել հասարակության զարգացմանը նրա անդամների որակավորման բարձրացման միջոցով` աշխատաշուկայի պահանջները բավարարելու նպատակով, ինչպես նաև աջակցել երրորդ երկրների տաղանդավոր ուսանողներին և գիտնականներին` մասնագիտանալ կամ ձեռք բերել աշխատանքի փորձ Եվրամիության երկրներում, ներդրում ունենալ մարդկային ռեսուրսների  և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային համագործակցության զարգացման գործում` Եվրամիության և երրորդ երկրների միջև շարժունության ապահովման շնորհիվ,

- ապահովել   Եվրոպական կրթության մատչելիությունը և գրավչությունը Եվրամիության և երրորդ երկրների քաղաքացիների համար:

Ներկայումս ՎՊՄԻ-ն՝ որպես միջազգային համալսարանական կոնսորցիումի անդամ, ներգրավված է Էրազմուս Մունդուս ծրագրի  հետևյալ  4 նախագծերում.

1. IANUS 
2. IANUS II
3. EMINENCE 
4. EMINENCE II

www.ianus.uaic.ro
www.ianus.uaic.ro
www.mundus.amu.edu.pl/EMINENCE/index.php
www.mundus.amu.edu.pl/EMINENCEII/

MASTER'S PROGRAM IN VSU