Ուշադրություն
Հայտարարություն - Հինգշաբթի, Հունիսի 15 2017, 10:15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38
ԼԵԶՈՒ, ԽՈՍՔ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Նոյեմբերի 19 2014, 16:44
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - Չորեքշաբթի, Հունիսի 07 2017, 10:33

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ

Ֆակուլտետում ուսուցում է իրականացվում հետևյալ մասնագիտություններով`
 
Բակալավրիատի ծրագրով`
 

056201.01.6 Մաթեմատիկա 
որակավորումը` մաթեմատիկայի բակալավր

061101.02.6 Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

որակավորումը`ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավր

056802.01.6 Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

որակավորումը`ակտուարական և ֆինանսական  մաթեմատիկայի բակալավր

010100 Մաթեմատիկա 
որակավորումը` մանկավարժության բակալավր մաթեմատիկա մասնագիտությամբ

050200 Ինֆորմատիկա 
որակավորումը` մանկավարժության բակալավր ինֆորմատիկա մասնագիտությամբ

010600 Ֆիզիկա 
որակավորումը` մանկավարժության բակալավր ֆիզիկա մասնագիտությամբ

050600 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն /Մենեջմենթ, փոքր և միջին բիզնեսի կազմակերպում/ 
որակավորումը` մանկավարժության բակալավր տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությամբ

010200 Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա 
որակավորումը` կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավր:

Մագիստրատուրայի կրթական ծրագրով`

056201.01.7 Մաթեմատիկա 
      որակավորումը` մաթեմատիկայի  մագիստրոս

061101.01.7 Ինֆորմատիկա /Համակարգչային գիտություն/

      որակավորումը` ինֆորմատիկայի  մագիստրոս
010600 /68.1/ Ֆիզիկա 
      որակավորումը` մանկավարժության մագիստրոս ֆիզիկա մասնագիտությամբ:
 

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը գործում է 1969թ-ից:

Ներկայումս ֆակուլտետի առկա և հեռակա ուսուցման բաժիններումբարձրագույն կրթություն են ստանում շուրջ 400 ուսանող:Հիմնադրման օրվանից մինչև 2017 թվականը ֆակուլտետի առկա և հեռակա բաժինները ավարտել են ավելի քան 7000 ուանողներ, որոնք աշխատում են կրթության, մանկավարժության, գիտության, տեխնիկայի-տեխնոլոգիաների, արտադրության, կառավարման, պետական և հասարակական կյանքի այլ բնագավառներում: Նրանց կազմում կան գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, վաստակաշատ մանկավարժներ, որոնցից 15-ը աշխատում են համալսարանում դասախոսի պաշտոնում, մոտավորապես նույնքան` այլ պաշտոններում:

Ֆակուլտետում գործող մասնագիտական 3 ամբիոններում ` մաթեմատիկական, ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման, ֆիզիկայի, դասավանդում են 60-ից ավելի դասախոսներ, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ, ասիստենտներ:

Տարբեր տարիների ֆակուլտետի դեկաններ են աշխատել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ` Վ.Պասոյանը, Ռ.Սահակյանը, Ժ.Հախինյանը, Ս.Խառատյանը, իսկ 2014 թվականից`ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Գրիգորյանը:

Ֆակուլտետում գործում են մեխանիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, էլեկտրամագնիսականության, էլեկտրառադիոտեխնիկայի, օպտիկայի և ատոմային ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ընդհանուր տեխնիկական առարկաների ուսումնամեթոդական լաբորատորիաներ, արհեստանոցներ, որոնցում կատարվող փորձերը, ուսումնասիրությունները համապատասխանում են բարձրագույն դպրոցի ծրագրային պահանջներին: Ինֆորմատիկայի ամբիոնը ուսումնամեթոդական աշխատանքներ է կատարում նաև Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի անվան համաինստիտուտային համակարգչային կենտրոնում, որը հագեցված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և միջոցներով: Կենտրոնը լավագույն ուսումնամեթոդական բազա է ինստիտուտի ուսանողների և դասախոսների համար: Այնտեղ, ինչպես նաև ֆակուլտետի համակարգչային մյուս լաբորատորիաներում հնարավորություն է ստեղծված ուսանողների համար` ծանոթանալու և աշխատելու ուսումնական ծրագրային լաբորատոր փորձերի, համակարգչային տեխնիկայի, տեխնոլոգիական միջոցների, ղեկավարման ավտոմատ համակարգերի հետ:

Բարձրակարգ մասնագետների պատրաստման գործընթացն անհնար է իրականացնել առանց գիտահետազոտական գործունեության: Այդ նպատակին է ծառայում համալսարանի կոմպլեքս լաբորատորիան, որտեղ ժամանակակից սարքավորումներով ու մեթոդներով գիտական հետազոտություններ, գիտափորձեր, ուսումնասիրություններ են կատարվում ֆակուլտետի դասախոսների կողմից ուսանողների մասնակցությամբ ֆիզիկայի, բնագիտության և տեխնոլոգիաների բնագավառներում:

Համալսարանի գիտական և ուսումնամեթոդական գրադարաններում, կաբինետներում կենտրոնացված է մեծ քանակությամբ ընդհանուր և մասնագիտական գրականություն ֆակուլտետում դասավանդվող մասնագիտությունների գծով ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով: Գրադարաններում առկա են նաև դասավանդվող առարկաների հայերեն լեզվով մշակված դասախոսական տեքստերը, ուսումնամեթոդական փաթեթները և ուսումնամեթոդական մյուս նյութերը, տպագիր և էլեկտրոնային տարբերակներով, գործող ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան, որոնցից ուսանողները ուղղակիորեն օգտվում են գրադարաններում ու համապատասխան ամբիոններում տեղադրված համակարգիչներով, ինչպես նաև նրանց համար յուրաքանչյուր ուսումնական տարում տեսագրված համակարգչային սկավառակներով: Սկավառակները ուսանողները ստանում են յուրաքանչյուր կիսամյակ: Համանման սկավառակներ, ուսումնամեթոդական նյութեր և ուսումնական գործընթացին վերաբերվող այլ տեղեկություններ պարբերաբար տրամադրվում են նաև հեռակա բաժնի ուսանողներին:

Ֆակուլտետի մասնագիտություններով սովորողները ստանում են հիմնարար ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական կրթություն, որը կարևոր հիմք է հանդիսանում մաթեմատիկոս, ֆիզիկոս, ծրագրավորողի մասնագետի, մանկավարժի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող տեխնիկական, ճարտարագիտական ու կիրառական այլ ուղղություններով մասնագիտացումների համար:


Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանն է Հերմինե Գրիգորյանը:

Ծնվել է 13. 10. 1970 թ., ք. Կիրովական, ՀՍՍՀ:

1992 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (2008), դոցենտ (2011):

Վարում է «Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ», «Դիֆերենցիալ հավասարումներ», «Կոմպլեքս անալիզ», «Մեկ փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ», «Շատ փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ» դասընթացները: Զբաղվում է փոփոխական հաստության անիզոտրոպ սալերի եզրային խնդիրների հարցերով:

 

 ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

N

Դասիչը

Մասնագիտությունը

Բեռնել կրթական ծրագիրը
(.rar ֆորմատով)

1

056201.01.6

Մաթեմատիկա

 

2

061101.02.6

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

 

3

056802.01.6

Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

 

4

010100

Մաթեմատիկա

 
 5

050200

Ինֆորմատիկա

6

010400

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

 

7

010500

Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա

 

8

056201.01.7

Մաթեմատիկա

 

056802.01.6- «ԱԿՏՈՒՐԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ  սովորող ուսանողների համար (2016 թ.)

061101.02.6 - «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

056201.01.6 - «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

056201.01.7 - «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ  

061101.01.7 - «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՆԱԼԻԶ 2016-2017 ՈՒՍՏԱՐԻ 

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՑՈՒՑԱԿ ՀԱՆՐԱՀԱՇՎԻՑ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2015-16 ՈՒՍ. ՏԱՐԻ 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՑՈՒՑԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՑ (ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ) 2016-2017ՈՒՍՏԱՐԻ 

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՑՈՒՑԱԿ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ 2016-2017 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ  

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ 2016 – 2017 ՈՒՍՏԱՐԻ  

ՀԱՐՑԱՇԱՐ ԻԴՄ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՌԿԱ ԲԱԺԻՆ)2016-2017 ՈՒՍ.ՏԱՐԻ  

ՀԱՐՑԱՇԱՐ ԻԴՄ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԵՌԱԿԱ ԲԱԺԻՆ)2016-2017 ՈՒՍ.ՏԱՐԻ  

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ <<ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ>> ԱՌԱՐԿԱՅԻՑ (ԻՆ‎ՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ) (ԱՌԿԱ )2016-2017 ՈՒՍ. ՏԱՐԻ  

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ <<ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ>> ԱՌԱՐԿԱՅԻՑ (ԻՆՖ‎ՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ) (ՀԵՌԱԿԱ )

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ <<ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ>> ԱՌԱՐԿԱՅԻՑ <<ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՖԻԶԻԿԱ>> ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) (ԱՌԿԱ )2016-2017 ՈՒՍ. ՏԱՐԻ