Ուշադրություն
Հայտարարություն - Հինգշաբթի, Հունիսի 15 2017, 10:15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38
ԼԵԶՈՒ, ԽՈՍՔ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Նոյեմբերի 19 2014, 16:44
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - Չորեքշաբթի, Հունիսի 07 2017, 10:33

Բանասիրական ֆակուլտետ

Ֆակուլտետում ուսուցում է իրականացվում հետևյալ մասնագիտություններով`
 
Բակալավրիատի ծրագրով`
Հայոց լեզու և գրականություն (առկա և հեռակա)
որակավորումը` բանասիրության բակալավր, ուսուցիչ
Ռուսաց լեզու և գրականություն (առկա և հեռակա)
որակավորումը` բանասիրության բակալավր, ուսուցիչ
Անգլերեն լեզու և գրականություն (առկա և հեռակա)
որակավորումը` բանասիրության բակալավր, ուսուցիչ
Լրագրություն (ժուռնալիստիկա) (առկա և հեռակա)
որակավորումը` լրագրող
Թարգմանչական Գործ (առկա)
որակավորումը` թարգմանիչ
Մագիստրատուրայի ծրագրով`
      Հայոց լեզու և գրականություն (առկա և հեռակա)
          որակավորումը` բանասիրության մագիստրոս 
       Ռուսաց լեզու և գրականություն (առկա)
          որակավորումը` բանասիրության մագիստրոս 
      Անգլերեն լեզու և գրականություն (առկա)
          որակավորումը` բանասիրության մագիստրոս
 

Հիմնադրվել է 1969 թվականին: Մինչև 1995-ը անվանվել է լեզվագրական (1977-1988 թ.թ.` պատմա-լեզվագրական), 1995-ից` բանասիրական:

Այժմ բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի առկա ուսուցման համակարգում բարձրագույն կրթություն են ստանում 334 ուսանողներ, իսկ մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերում` 33 ուսանողներ: Բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 1-5-րդ կուրսերում ուսանում են 199 ուսանողներ, իսկ մագիստրատուրայում` 6 ուսանողներ: 2008-2009 ուստարում մագիստրատուրայի հիմնական կրթական ծրագրով ընդունելություն է կատարվել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2009-2010 ուստարվանից ընդունելություն է կատարվել նաև «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների գծով: Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի կրթական ծրագրով համալսարանում ընդունելություն կազմակերպվում է միայն «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2014-2015 ուստարվանից ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ընդունելությունը կատարվում է համալսարանական կրթական ծրագրերով:

Ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ ակտիվորեն մասնակցում են հանրապետական և մարզային մրցույթներին, ուսանողական գիտական ընկերությունների գիտաժողովներին և վերադառնում մրցանակներով: 

Բանասիրական ֆակուլտետին սպասարկում են հայոց լեզվի, գրականության, ռուսաց լեզվի, օտար լեզուների ամբիոնները, որոնցում աշխատում են հանրապետության առաջատար գիտնականներ` գիտությունների դոկտորներ և թեկնածուներ: Ֆակուլտետն ամեն տարի ավանդաբար կազմակերպում է «Թումանյանական ընթերցումներ», ինչպես նաև գիտական նշանակալից աշխատանքներ է իրականացնում Ստ. Զորյանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանների հետ համագործակցությամբ` նպատակ ունենալով կազմել նրանց ստեղծագործությունների համաբարբառները և մատենագիտությունը: Ֆակուլտետին կից գործում են հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և միջմշակութային հաղորդակցության, լրագրության կաբինետները: 2007 թվականից ‎ֆակուլտետի լրագրության բաժնում բացվել է Հրանտ Դինքի անվան լսարանը:

Բանասիրական ֆակուլտետի դեկանն է Ալբերտ Ժորժի Պողոսյանը: Ծնվել է 03.09.1957թ., ք. Թեհրան, Իրան: 1983թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: Բանասիրական գիտությունների թեկնածու (2002թ.), դոցենտ (2006թ.): Վարում է «Գրաբար», «Ժամանակակից հայոց լեզու (Դարձվածաբանություն և բառարանագիտություն)», «Արևմտահայերենի ներածություն» դասընթացները: Զբաղվում է դարձվածաբանության, բառարանագրության, բառարանագիտության հարցերով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016թ. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 2014 Թ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014-2015 ԹԹ. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 

Բանասիրական ֆակուլտետի կրթական ծրագրերը  

Դասիչը

Մասնագիտությունը

Բեռնել կրթական ծրագիրը
(.rar ֆորմատով)

031000

Հայոց լեզու և գրականություն (համալսարանական)

 

031000

Հայոց լեզու և գրականություն (մանկավարժական)

031300

Օտար լեզու և գրականություն
/անգլերեն լեզու/

 

032300

Թարգմանչական
գործ

 

030600

Լրագրություն

 

032400

Ռուսաց լեզու և գրականություն

 

 

023101.01.6- «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

032101.01.6 «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

023102.02.6 «ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ) ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

023102.01.6 - «ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

023201.01.6 - «ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար (2016 թ.)

023101.01.7 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

023102.01.7 ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

023102.02.7 ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ) ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՑՈՒՑԿ “ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ” ԱՌԱՐԿԱՅԻՑ (2016-2017 ՈՒՍ. ՏԱՐԻ)

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՑՈՒՑԿ “ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ” ԱՌԱՐԿԱՅԻՑ (2016-2017 ՈՒՍ. ՏԱՐԻ)TRANSLATION THEORY AND PRACTICE

METHODS OF FOREIGN LANGUAGE TEACHING ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ «ԱՆԳԼ. ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻՑ

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ 2016 – 2017 ՈՒՍՏԱՐԻ

031100 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ  

КАФЕДРА РУССКОГО ЯЗЫКА ВОПРОСЫ ДЛЯ ГОСЭКЗАМЕНА ПО СОВРЕМЕННОМУ РУССКОМУ ЯЗЫКУ 2016-2017 УЧ. ГОД

КАФЕДРА РУССКОГО ЯЗЫКА ВОПРОСЫ ДЛЯ ГОСЭКЗАМЕНА ПО МЕТОДИКЕ ПРЕПОДАВАНИЯ РУССКОГО ЯЗЫКА 2016-2017 УЧ. ГОД

ВОПРОСЫ ГОСУДАРСТВЕННОГО ЭКЗАМЕНА ПО ПЕДАГОГИКЕ НА 2016-2017 УЧЕБНЫЙ ГОД