Ուշադրություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Մայիսի 17 2017, 10:21
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ - Երեքշաբթի, Մայիսի 16 2017, 10:46
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Շաբաթ, Մայիսի 06 2017, 11:08
Հայտարարություն - Ուրբաթ, Ապրիլի 21 2017, 13:51
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38

Գրադարան

Քարտադարան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանը ստեղծվել է 1969 թ. հունիսի 9-ին՝ որպես Հայկական պետական հեռակա ինստիտուտի հիմքի վրա ձևավորված Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանում: Հիմնադրման պահին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 110 հազար միավոր գիրք:

Տասնամյակների ընթացքում ինչպես ամբողջ ինստիտուտը, այնպես էլ նրա գրադարանը անցել են մի շարք փորձությունների միջով (1988 թ. դեկտեմբերի ավերիչ երկրաշարժ, տեղափոխություն և այլն), որոնց ընթացքում գրադարանի գրքային ֆոնդը ունեցել է լուրջ կորուստներ: Այդուհանդերձ, հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ապահովել գրքային ֆոնդի աճը: Ներկայումս գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 216 հազար միավոր գիրք, որի գրեթե կեսը ուսումնագիտական են: 

Գրադարանն ունի երկու ընթերցասրահ, որտեղ միաժամանակ կարող են սպասարկվել ավելի քան 100 ընթերցողներ: Դրանցից զատ գրադարանն ունի նաև 7 մասնագիտական կաբինետներ (պատմության, օտար լեզուների, հայոց լեզվի գրականության, մանկավարժության և հոգեբանության, իրավագիտության և փիլիսոփայության, լրագրության, տնտեսագիտության և աշխարհագրության) 2318 միավոր գրականությամբ:

Գրադարանի հնատիպ գրականության բաժինն ունի 343 միավոր հնատիպ և 2138 միավոր արժեքավոր գրքեր, ինչպես նաև նախախորհրդային շրջանի 67 ամսագիր:

Գրադարանը ստանում է 13 թերթ (11-ը հայալեզու, 2-ը՝ ռուսալեզու) և 15 անուն ամսագիր (5-ը հայալեզու, 10-ը՝ ռուսալեզու):

Գրադարանի ֆոնդը համալրվում է ՎՊՀ-ի բյուջեից հատկացված միջոցներով գնման, ինչպես նաև այլ բուհերի, հրատարակչությունների, օտարերկրյա դեսպանությունների, անհատ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների կողմից կատարվող նվիրատվությունների շնորհիվ: Գրականության յուրաքանչյուր նոր խմբաքանակի մասին իրազեկվում է համալսարանի էլեկտրոնային կայքի, «Վանաձորի պետական համալսարան» հանդեսում զետեղված «Մատենագիտական տեղեկատուի»-ի և ամբիոններին ներկայացվող գրականության ցանկերի միջոցով:

2015 թ. նոյեմբերի 6-ից գործում է լոկալ էլեկտրոնային գրադարանը, որի համալրումը շարունակական գործընթաց է: 2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այն պարունակում է 43 մասնագիտությունների հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ավելի քան 3500 գրքեր:

Գրադարանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • սպասարկման
  • համալրման և մշակման
  • մատենագիտության
  • լոկալ էլեկտրոնային գրադարանի:

Հիմնադրման պահից գրադարանի տնօրեններ են եղել Վլադիկ Մարտիրոսյանը (1969-1994 թ.թ.), Քրիստինե Զատիկյանը (1994-2007 թ.թ.), (բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը 2007-2013 թ.թ.): ՎՊՄԻ ռեկտորի 2013 թ. սեպտեմբերի 2-ի հրամանով գրադարանի տնօրեն է նշանակվել պ.գ.թ., դոցենտ Արթուր Տիգրանի Մելիքյանը:

Ով կարող է օգտվել գրադարանից

Գրադարանի ծառայություններից, այդ թվում և լոկալ էլեկտրոնային գրադարանից օգտվելու իրավունք ունեն Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները, աշխատակիցները, համալսարանի հենակետային վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները,  համալսարանի քոլեջի ուսուցիչներն ու աշակերտները: Այլ բուհերի ուսանողներն ու անհատ քաղաքացիները գրադարանից կարող են օգտվել միայն տնօրինության թույլտվությամբ:

Ինչպես դառնալ բաժանորդ 

Գրադարանի բաժանորդ դառնալու համար սպասարկման բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճեն
  • մեկ լուսանկար՝ 3x4 չափի:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու աշխատակիցները գրադարանի ծառայություններից կարող են օգտվել իրենց աշխատանքային պայմանագրի տևողությամբ, բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները, հայցորդներն ու ասպիրանտները՝ իրենց ուսումնառության ողջ ընթացքում: 

Գիրքը կամ տպագիր այլ նյութեր աբոնենտին տրվում է առավելագույնը մեկ ուսումնական տարվա տևողությամբ: Ուսումնական տարվա վերջին գիրքը ենթակա է վերադարձման:

Ընթերցասրահներից գիրք դուրս չի տրվում:

Գիրքը կամ տպագիր այլ նյութերը փչացնողը ենթակա է պատասխանատվության:

Գիրքը կորցնողը պարտավոր է վերականգնել նույն գիրքը կամ դրա փոխարեն վերադարձնել տասնապատիկ արժեքի այլ գիրք:

Ընթերցողը պարտավոր է լռություն պահպանել գրադարանում և ընթերցասրահներում:

Լոկալ էլեկտրոնային գրադարան մուտք գործելու համար անհրաժեշտ է աջ անկյունում սեղմել «գրանցվել» կոճակին և բացվող պատուհանում նշել անհատական էլ. հասցեն և գաղտնաբառը: Բացելով իրեն հետաքրքրող բաժինը՝ ընթերցողը կարող է փնտրել իրեն հետաքրքրող գիրքը՝ համապատասխան պատուհանում նշելով գրքի վերնագիրը կամ հեղինակի անուն ազգանունը:

ՎՊՀ գրադարան

Հեռ. 41854 (41855) 151

Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Աշխատակիցներ