Ծաղկի տոն

  • Ուրբաթ, Հլս 14 2017

 

Ինչ են խոսում ծաղիկները, երբ մնում են դաշտում մենակ,

Նրանք իրար հարց չեն տալիս, պատասխանի չեն սպասում,

 Մենակության վիշտն են լալիս և հեքիաթից հեքիաթ անցնում…

 

«Ես շնորհակալ եմ ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որ ամեն տարի հոգացողությամբ կարողանում է այսպիսի գեղեցիկ ճամբարով ու գեղեցիկ երեխաներով զարդարել Լոռվա աշխարհը»:

Հուլիսի 13-ին  ՎՊՀ «Աստղիկ» ճամբարականները ներկա գտնվեցին   Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի նախաձեռնությամբ կազմակերպված ծաղկի տոնին, որը Վանաձորում տոնվում է 1960 թվականից ի վեր: Այս տարի Լ. Անթառանյանը փոքր ինչ շտապեց տոնելը` այն «Աստղիկ» ճամբարի ու իրենց ամառային դպրոցի երեխաների հետ անցկացնելու հնարավորություն ունենալու համար:

Բանաստեղծուհին ողջունեց ներկաներին, հատուկ պատվեց Արցախից եկած մեր ճամբարի սաներին` կոչ անելով տարիների պայքարով ձեռք բերած խաղաղությունը պահպանել իրենց տներում: Հայաստանի տարբեր մասերից փնջված ծաղիկ-մանուկներին մաղթեց միասնություն և ժպիտներ:

Ս. Զորյանի տուն-թանգարանի բակը ողողված էր ծիծաղկուն ու ժպիտերես մանուկներով, որոնք երգերի ուղեկցությամբ ծաղկեպսակներ հյուսեցին իրենց համար:

Տոնակատարության պատվավոր առաջին կատարման հնարավորություն ստացած «Աստղիկ» ճամբարի սաները ներկաներին հիացրին իրենց երաժշտական կատարմամբ, որին հաջորդեցին հանելուկներ, ներկայացումներ ու բանաստեղծություններ` ծաղիկների մասին: Մանուկները ներկայացրին ծաղիների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Մադարյանը:

«Մենք բոլորս սպասել ենք այս օրվան, որ ձեզ տեսնենք այստեղ՝ հայրենիքի մի մասում: Ես եղել եմ կռվի դաշտում ձեր ծնողների հետ: Ուրախ եմ որ մենք միասնական ենք ու Հայաստանի տարբեր մասերից եկել, հավաքվել ենք այստեղ որպես մի ընտանիք. ցանկանում եմ այս կապը հարատևի ու ընդլայնվի, քանի որ մենք մի ճակատագրով ենք խաչված»:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 2808 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ուսանելի փորձեր

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում 2017 թ.

Մանրամասն

ՎՊՀ-ն հոգում է իր ուսանողների

Շահումյանի դպրոցի աշակերտներ՝

2017 թ. նոյեմբերի 17-ին բուհ-դպրոց կապերի

Մանրամասն

ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների

Մանրամասն

Շնորհավոր տոնդ, սիրելի´

Նոյեմբերի 17-ն  Ուսանողների միջազգային օրն է

Մանրամասն

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների

Մանրամասն

Բանավիճում են առաջին

Վանաձորի պետական համալսարանում  նոյեմբերի 15-ին տեղի

Մանրամասն

Ասմունքում են Լոռու մարզի

2017 թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն