«Աստղիկ» ճամբարականների այցն ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր

  • Ուրբաթ, Հլս 14 2017

Հուլիսի 12-ին Վանաձոր պետական համալսարանի «Աստղիկ» ճամբարի սաներն այցելեցին Հովհաննես Թումանյանի  տուն-թանգարան: Չնայած ճանապարհին վերանորոգման աշխատանքներից բարձրացած փոշուն` տուն-թանգարան տանող ճանապարհը ուրախ ու աննկատ անցանք: Ողջ ճանապարհին երեխաները երգեցին ու արտասանեցին:

Դսեղ գյուղում ճամբարականները  այցելեցին 5-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` Թումանյանի հոր և պապի շիրիմներին: Իմացան հոր`քահանա  և պապի զինվորական լինելու, նրանց անունների մասին: Ծանոթացան եկեղեցու պատմությանն ու կառուցվածքին, իրենց աղոթքը հղեցին առ  Աստված:

Այնուհետեև այցելեցին  Թումանյանի տուն-թանգարան: Տեսան այն փոքրիկ գետնափոր տունը` հողե  հատակով ու երդիկից ներս սողացող լույսի շերտով, որտեղ ծնվել է մեծ բանաստեղծը: Ղարաբաղից ու Ջավախքից եկած ճամբարականները հետաքրքրությամբ ու հպարտությամբ էին լսում էքսկուրսավարի պատմությունը օջախի, խնոցու, ծալքատեղի, ձեթի ճրագի ու ցորենի ամբարի մասին, որտեղ գիշերները ընտանիքով քնել են: Զարմանքով էին նայում մտնելուն պես վերջացող խոնավ սենյակի պայմաններին` ոչ մի կերպ չկարողանալով համեմատության եզրեր տանել Թումանյանի մեծության ու… սենյակի փոքրության հետ: Մյուս սենյակներում, որոնք կառուցվել են հետագայում՝ Թումանյանի՝ Թիֆլիս տեղափոխվելուց հետո, ծանոթացան մեծ բանաստեղծի անձնական իրերին, տեսան նրա կրած վերջին զգեստները, Թիֆլիսից բերված աշխատասենյակի իրերը, գրքերն ու նամակները:

Վերջում ճամբարականները երկյուղածությամբ հաղորդակցվեցին ամենայն հայոց բանաստեղծի սրտին, որը  Հ. Թումանյանի ծննդյան 120-ամյակի օրերին Թիֆլիսից բերվել է Դսեղ գյուղ և թաղվել  բանաստեղծի տուն-թանգարանի մոտ:

 Աստղիկ Հարությունյան

 

Կարդացվել է 1344 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Պաշտոնական գրություն Արցախի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը պաշտոնական գրություն է

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ պատվավոր 3

Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի է

Մանրամասն

Գիտական սեմինար Վանաձորի

Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Վանաձորի պետական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Վանաձորի պետական

Մանրամասն

Ռեկտորատի նիստում

2017 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Վանաձորի

Մանրամասն

Գիտելիքի օրը ՎՊՀ-ում

Այսօր 48-րդ անգամ նոր ընդունված ուսանողների առջև իր

Մանրամասն

ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

2017 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ռեկտորատի նիստ,

Մանրամասն

Ծաղկի տոն

«Ես շնորհակալ եմ ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որ ամեն

Մանրամասն