Ռեկտորատի նիստում

  • Երեքշաբթի, Հլս 11 2017

2017 թվականի հուլիսի 11-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգի առաջին հարցի`  2016-2017 թթ.  ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի  քննաշրջանի արդյունքների վերաբերյա զեկույցներով հանդես եկան ֆակուլտետների դեկանները:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Ժամհարյանը նշեց, որ ֆակուլտետում կրեդիտների պակաս շատ կա: Խոսեց նաև առաջադիմող կուրսերի, ուսանողների մասին:

Բարձր առաջադիմություն գրանցվել է մանկավարժության ֆակուլտետում: Ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թ. Շահվերդյանը նշեց, որ հիմնականում բոլոր մասնագիտություններում գրանցվել է բարձր առաջադիմություն, միայն «Սոցմանկավարժություն» մասնագիտության մեկ ուսանող ենթակա է հեռացման:

Օրակարգի երկրորդ հարցը 2016-2017 թթ. ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակում ուսանողների հաճախումների  արդյունքների վերաբերյալ էր:

Հարցի շուրջ զեկույցներով հանդես եկան բոլոր ֆակուլտետների դեկանները: Ներկայացրին իրենց ֆակուլտետներում ուսանողների հաճախումները, բացակայությունների քանակները: Նշեցին, որ բացակայող ուսանողներին տրվել են նկատողություններ, խիստ նկատողություններ, հեռացման ենթակա ուսանողների հեռացման հրամանները արդեն տրված են :

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան,  ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Գրիգորյանը  նշեց, որ ֆակուլտետում հեռացման ենթակա են 2 ուսանողներ, որոնք բացակայում են հանրապետությունից. նրանց հեռացման հրամանները տրված են:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Պողոսյանը  զեկուցեց բացակայող 3 ուսանողների նկատողություններ տալու (2 ուսանողի` խիստ նկատողություն), նրանց հեռացման հրամանների տրված լինելու վերաբերյալ. Մեկ ուսանողը նկատողությունից հետո սկսել է կանոնավոր կերպով հաճախել դասերին:  Ա. Պողոսյանը  նշեց, որ  հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների բացակայության հիմնական պատճառը զուգահեռաբար աշխատելն է:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանի խոսքերով՝ ֆակուլտետում բացակայությունների թիվը այնքան շատ չէ, որ հանգեցնի ուսանողի հեռացմանը: Բացակայողներից շատերի կողմից ներկայացվել են բժշկական փաստաթղթեր:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Զ. Վարդանյանի խոսքերով՝ ֆակուլտետում հեռացման հրաման տրվել է 3 ուսանողի (2-ը` «Ֆիզկուլտուրա», 1-ը` «Կենսաբանություն» մասնագիտության): Դեկանը ներկայացրեց  նկատողություն, խիստ նկատողություն ստացած ուսանողների տվյալները:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Ժամհարյանի տվյալներով՝ 28 ուսանողի հայտարարվել է նկատողություն` տարբեր քանակի բացակայությունների պատճառով, որից հետո ևս 7 ուսանողների տրվել է խիստ նկատողություն, 4 ուսանողներ գտնվում են հանրապետությունից դուրս:

Օրակարգի 3-րդ հարցը 2016-2017 թթ. ուսումնական տարվա հեռակա  ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի մատենավարության վերաբերյալ էր: Դեկանները ներկայացրին իրենց ֆակուլտետներում մատենավարության վիճակը, բացթողումներն ու թերացումները: Նշեցին, որ բոլոր դասախոսներին զգուշացվել է՝ մատյաններում կատարվող լրացումներին ուշադրություն դարձնելու և բացթողումները կանխելու նպատակով դրանք ստուգելու վերաբերյալ:

Ուսումնամեթոդական վարչության պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Գևորգյանը կարևորեց ավագ խորհրդատունի կողմից մատենավարության ընթացքին հետևելը, ինչում կա թերացում. նրա պնդմամբ՝ ավագ խորհրդատուն ստուգում է  միայն մատենավարության արդյունքը:

Նիստի վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր: 

 

Աստղիկ Հարությունյան

 

Կարդացվել է 3052 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն