Վաստակաշատ մանկավարժը

  • Հինգշաբթի, Մյս 18 2017

 

2017 թ. մայիսի 7-ին լրացավ ՎՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Անիչկա Բաբկենի Մկրտչյանի ծննդյան  75-ամյակը: Հոբելյանական այդ օրը հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ գնահատել ու մեծարել մանկավարժի անցած ուղին, նրա ժառանգությունը: Հոբելյարին  շնորհավորանքի  խոսքեր, բարեմաղթանքներ հղեցին ու գիտամանկավարժական վաստակն արժևորեցին մանկավարժության ֆակուլտետի դեկան Թ. Շահվերդյանը, մանկավարժության ամբիոնի վարիչ Պ. Գևորգյանը և ռեկտոր Գ. Խաչատրյանը:

Վաստակավոր մանկավարժ Ա. Մկրտչյանի կոչումը սերունդներին ուսուցանելն ու կրթելն է. նրա դաստիարակած սաները, որոնց մեջ են նաև անվանի մտավորականներ և պետական այրեր, այսօր երախտագիտության զգացումով  են հիշում իրենց դասախոսին:

Ա. Մկրտչյանն անցնել է աշխատանքային բեղուն ճանապարհ: Գերազանցությամբ ավարտելով Գյումրիի բժշկական ուսումնարանի մանկաբարձության բաժինը՝ ընդունվել է աշխատանքի Երևանի Սրտի վիրաբուժության ինստիտուտում: Սակայն մանկավարժ դառնալու ձգտումը հանգիստ չէր տալիս արդեն կրթություն և աշխատանք ունեցող Ա. Մկրտչյանին. աշխատելուն զուգահեռ սովորում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում:

1969 թվականին սկսվում է Ա. Մկրտչյանի մանկավարժական կենսագրությունը. աշխատում է Վանաձորի թիվ 15, ապա  թիվ 23 միջնակարգ դպրոցներում, որտեղ ղեկավարում է պատմության և հասարակագիտության մեթոդմիավորումները:

Գիտելիքների հարուստ պաշարով, այն սերունդներին ավանդելու պատասխանատվության զգացումով ու նվիրվածությամբ մուտք է գոծում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ՝ որպես մանկավարժության դասախոս` համատեղությամբ աշխատելով նաև դպրոցում:

Նա 1977 թվականին մասնակցում է Մոսկվայում կազմակերպված 4-ամսյա վերապատրաստման և  որակավորման բարձրացման դասընթացների: 1981-1985 թթ. սովորում և ավարտում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր մանկավարժության ասպիրանտուրան. պաշտպանում է թեկնածուական թեզ՝ «Ռեթեոս Պերպերյանի մանկավարժական հայացքները» թեմայով՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև՝ դոցենտի կոչում: Համատեղության կարգով աշխատում է Սպիտակի «Սպիտակ» համալսարանի, ապա՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոններում` որպես վարիչ. ղեկավարում է ՈւԳԸ աշխատանքներ և օլիմպիադաներ: Օլիմպիադաներում մասնակցություն ունեցած ՎՊՄԻ-ի թիմերը նրա ղեկավարությամբ երկու անգամ հանրապետությունում գրավել են առաջին տեղը: «Այռեքս» ծրագրի մասնակից Ա. Մկրտչյանը ստանում է ուսուցիչ-դասախոս վերապատրաստողի որակավորում: Վերջին տարիներին կարդում է նոր դասընթացներ՝ «Մանկավարժական արժեբանություն» և «Ժամանակակից մանկավարժության տեսություններ»:

Նրա գիտամանկավաժական գործունեությունը գնահատվել է Մոսկվայի որակավորման ինստիտուտի, ՎՊՀ ռեկտոր Գ. Խաչատրյանի, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանի շնորհակալագրերով և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրով: «Հայ մանկավարժական հանրագիտարան», «Հայ մանկավարժության նշանավոր  դեմքեր» և «Շիրակ աշխարհ»  (նվիրված է Շիրակի նշանավոր մարդկանց) գրքերում Ա. Մկրտչյանի ընդգրկվելը նույնպես արժևորում  է նրա գործունեությունը:

Երեք ուսումնական ձեռնարկի և մեկ մենագրության հեղինակ, շուրջ հինգ տասնյակ հոդվածների հեղինակ և համահեղինակ Ա. Մկրտչյանի դասախոսություններն ուսանողներին մղում են դեպի ինքնուրույն վերլուծության և ստեղծագործական մտածողության:

Մանկավարժության բնագավառում ձեռք բերած հաջողությունները Ա. Մկրտչյանին չեն խանգարում մնալ օրինակելի մայր և կին: Նրա զավակները հետևում են մոր օրինակին, գիտության ասպարեզում դրսևորվում ու ինքնազարգանում են: Որդին՝ մ. գ. թ. Արմեն Գևորգի Հարությունյանը, այսօր աշխատում է նույն բուհում և շարունակում է մոր աշխատանքը:

 

ՎՊՀ մանկավարժության ամբիոն

Կարդացվել է 2536 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ուսանելի փորձեր

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում 2017 թ.

Մանրամասն

ՎՊՀ-ն հոգում է իր ուսանողների

Շահումյանի դպրոցի աշակերտներ՝

2017 թ. նոյեմբերի 17-ին բուհ-դպրոց կապերի

Մանրամասն

ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների

Մանրամասն

Շնորհավոր տոնդ, սիրելի´

Նոյեմբերի 17-ն  Ուսանողների միջազգային օրն է

Մանրամասն

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների

Մանրամասն

Բանավիճում են առաջին

Վանաձորի պետական համալսարանում  նոյեմբերի 15-ին տեղի

Մանրամասն

Ասմունքում են Լոռու մարզի

2017 թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն