Ասմունքում են դպրոցների աշակերտները

  • Երկուշաբթի, Մյս 15 2017

 

2017 թ. մայիսի 12-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպել էր ասմունքի մրցույթ` տարածաշրջանի դպրոցների 9-ից 12-րդ դասարանի աշակերտների համար: Մրցույթի նպատակն էր` ամրապնդել բուհ-դպրոց կապը, աշակերտների մեջ սերմանել սեր պոեզիայի և ընթերցանության նկատմամբ: Միջոցառմանը մասնակցում էին Վանաձոր քաղաքի  թիվ 3, 7, 11, 12, 13, 18, 24, 28 դպրոցների, Ստեփանավան քաղաքի  թիվ 1, 6 դպրոցների, Գուգարք, Լեռնապատ, Վարդաբլուր, Մեծ Պարնի, Լոռի բերդ, Ագարակ գյուղերի դպրոցների աշակերտները: Մասնակիցները ելույթի համար պատրաստել էին մեկ ստեղծագործություն` մինչև 5 րոպե տևողությամբ: Ասմունքեցին Էդուարդ Ասադովի,  Մարինա Ցվետաևայի, Ալեքսանդր Բլոկի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վլադիմիր  Վիսոցկու, Միխայիլ Լերմոնտովի և այլ պոետների բանաստեղծություններից: Միջոցառման ժամանակ եղավ երաժշտական ընդմիջում. հանդես եկավ ՎՊՀ  մանկավարժության ֆակուլտետի «Երաժշտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Հովսեփյանը:

Մրցույթի ավարտին ելույթ ունեցավ բուհ-դպրոց կապի համակարգող Աիդա Իսկանդարյանը. նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` գեղեցիկ կատարումների համար, տեղեկացրեց, որ մրցույթի արդյունքները պաշտոնապես կհայտնեն մայիսի 19-ին` հանդիսավոր պարգևատրման արարողության ժամանակ:

 

Աստղիկ Հարությունյան


Կարդացվել է 1502 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Պաշտոնական գրություն Արցախի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը պաշտոնական գրություն է

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ պատվավոր 3

Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի է

Մանրամասն

Գիտական սեմինար Վանաձորի

Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Վանաձորի պետական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Վանաձորի պետական

Մանրամասն

Ռեկտորատի նիստում

2017 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Վանաձորի

Մանրամասն

Գիտելիքի օրը ՎՊՀ-ում

Այսօր 48-րդ անգամ նոր ընդունված ուսանողների առջև իր

Մանրամասն

ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

2017 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ռեկտորատի նիստ,

Մանրամասն

Ծաղկի տոն

«Ես շնորհակալ եմ ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որ ամեն

Մանրամասն