Ուշադրություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Մայիսի 17 2017, 10:21
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ - Երեքշաբթի, Մայիսի 16 2017, 10:46
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Շաբաթ, Մայիսի 06 2017, 11:08
Հայտարարություն - Ուրբաթ, Ապրիլի 21 2017, 13:51
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38

Ռեկտորի կենսագրությունը

Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանը ծնվել է 1953թ. փետրվարի 1-ին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում' մանկավարժների ընտանիքում:

1970թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է Լոռու մարզի Ճոճկան գյուղի միջնակարգը:

1970-1971թթ. աշխատել է Լոռու մարզի Քարկոփ ավանի 8-ամյա դպրոցում:

1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

1973-1977թթ. ուսանել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1977-1981թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Վանաձորի Ս.Մ.Կիրովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում' 1980-1981թթ. ստանձնելով նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը:

1982-1984թթ. ուսանել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում («հայոց լեզվի պատմություն» մասնագիտություն):

1985թ. աշխատանքի է նշանակվել նույն ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող:

1986թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն' «Գրաբարի բայական միակազմ նախադասությունները (Vդ.)» թեմայով' ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1986 թվականից դասավանդում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում' նախ զբաղեցնելով դասախոսի, ապա' դեցենտի, ներկայում' պրոֆեսորի պաշտոն:

Դասախոսական աշխատանքին զուգահեռ'

1987-1988թթ. եղել է նույն ինստիտուտի ուսումնական մասի վարիչը:

1993թ. արժանացել է հայոց լեզվի ամբիոնի դոցենտի գիտական կոչման:

1995թ. ընտրվել է բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնում և աշխատել մինչև 2006 թվականը:

2000թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն' «Գրաբարի վերլուծական բայերի արժույթը» թեմայով' արժանանալով բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի:

2005թ. արժանացել է լեզվաբանության պրոֆեսորի գիտական կոչման:

2006թ.-ից առայսօր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորն է:

Թվով ութ մենագրությունների և շուրջ յոթ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է:

2004թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի «Շնորհակալագրով»:

2008թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

2010թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

2011թ. ՀՀ ԿԳ նախարարության ԲՈՀ-ի' ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 019 մասնագիտական խորհրդի անդամ է:

2012 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ:

1998 թ.-ից անդամագրված է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Ամուսնացած է: Ունի մեկ որդի:

Գիտությանը հավասար սիրում է նաև բնությունը: 2006թ. «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ է, զբաղվում է նաև ձկնորսությամբ:

Լույս են տեսել նրա' յոթ տասնյակի հասնող հոդվածները և հետևյալ գրքերը.

1. Գրաբարի շարահյուսության ձեռնարկը, Կիրովական, 1989թ:
2. Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994թ:
3. Գրաբարի վերլուծական բայերի արժույթը, Երևան, 2000թ:
4. Գրաբարի միակազմ նախադասությունները, Երևան, 2002թ:
5. Սեբեոս, Պատմություն, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները' Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2005:
6. Հայկական համաբարբառ -17. Սեբէոս, Երևան, 2004թ:
7. Հայերենագիտական աշխատասիրություներ, Երևան, 2008:
8. Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները' Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2011:

Առանձին գրքույկով տպագրվել է նրա' «Գրիգոր Նարեկացի, Նիկիական հանգանակ, («Ողբերգության մատյան», գլուխ ՀԵ)», արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները' Գուրգեն Խաչատրյանի, Երևան, 2003:

Ռեկտորի առօրյան