GOVERN

  • Հինգշաբթի, Հնս 18 2015

Ինքնավարության և պատասխանատվության խրախուսում: Բուհի կառավարման ժամանակակից համակարգի ստեղծում Բոլոնիայի սկզբունքներին համահունչ

Նպատակները.

  1. հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը.
  2.  խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ .
  3.  ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:

Նպատակների իրականացման միջոցները.

  1. վերապատրաստել վարչապարատին համակարգային փոփոխությունները կառավարելու համար.
  2. վերանայել իրավական /համակարգային մակարդակ/ և կանոնակարգային /բուհական մակարդակ/ շրջանակները Բոլոնիայի օրակարգին համաձայն.
  3. համակարգային փոփոխությունների նկատմամբ մոտեցումների վերանայման միջոցով մշակել բուհի ռազմավարական, ֆինանսական,  մարդկային ռեսուրսների կառավարման նորագույն համակարգ.
  4. ներմուծել աշխատանքային մոտեցումներ ուսանողակենտրոն կրթության դրույթների շուրջ ECTS կրեդիտների և ակադեմիական ծրագրերի կառավարման որակի ապահովման և ուսանողների շարժունության խրախուսման նպատակով:

Ակնկալվող վերջնարդյունքները.

  • Վարչական անձնակազմի ներուժի բարձրացում Բոլոնիայի գործողությունների իրականացման համար.
  • Բոլոնիայի քաղաքականությանը համահունչ նոր իրավական և կանոնակարգային դաշտի ստեղծում.
  • Բուհի կառուցվածքային և ռազմավարական, բյուջեի հատկացման, մարդկային ռեսուրսների կառավարման նորագույն համակարգի մշակում.
  • Ուսանողների շարժունության օպերացիոնալիզացմաան և ակադեմիական ծրագրերի համար նախատեսված նշանակիչներ և չափանիշներ.
  • Ակադեմիական ծրագրերի կառավարման նոր մոտեցումներ, ուսանողական պորտալի և ուսանողական affairs տեղեկատվության կառավարման համակարգի տեղադրում

Գործընկեր բուհեր և հաստատություններ

  1. Լոյվենի համալսարան, Բելգիա
  2. Հայաստանի գործատուների հանրապետական միություն
  3. Համալսարանների համաշխարհային ծառայություն, Ավստրիա
  4. Բեթ Սփա համալսարան, Միացյալ թագավորություն
  5. Կոբլենցի համալսարան, Գերմանիա
  6. Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
  7. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
  8. Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստան
  9. Վանաձորի պետական համալսարան, Հայաստան
  10. Հյուսիսային համալսարան, Հայաստան
  11. Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստան
  12. Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստան
  13. Գավառի պետական համալսարան, Հայաստան
  14. Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
  15. Կրթության որակ, Հայաստանի Հանրապետություն
  16. Կրթության որակի ապահովման կենտրոն, Հայաստանի Հանրապետություն
  17. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն, Հայաստան
  18. Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիա
  19. Հայաստանում ամերիկյան համալսարան, Հայաստան
  20. Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոն, Իտալիա

 

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԻ ՁԵՌՆԱՐԿ

ՈՒՍԱՆՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ 2016-17 ՈՒՍ.ՏԱՐԻ

 

GOVERN ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ

2015թ մայիսի 12-ից 14-ը Երևանում տեղի ունեցավ  TEMPUS նախագծի GOVERN ծրագրի սեմինար՝ նվիրված ծրագրի  3-րդ աշխատանքային փաթեթով նախատեսած թեմաների քննարկմանը: Սեմինարը կազմակերպել էր GOVERN ծրագրի գլխավոր մարմինը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի տեղակալ Սուսաննա Կարախանյանի ղեկավարությամբ:

Սեմինարին ՎՊՀ կողմից մասնակցեցին Ս.Թումանյանը (ուս. աշխատանքների գծով պրոռեկտոր, GOVERN ծրագրի կառավարող թիմի անդամ, ՎՊՀ-ում  ծրագրի թիմի ղեկավար), Մ.Շահվերդյանը (ՎՊՀ որակի կառավարման բաժնի վարիչ), Հ.Գրիգորյանը (ֆիզմաթ ֆակուլտետի դեկան), Ս.Առուստամյանը (կրթական բարեփոխումների բաժնի վարիչ, GOVERN ծրագրի ՎՊՀ թիմի անդամ), Գ.Սիմոնյանը (ՎՊՀ կադրերի բաժնի աշխատակից, GOVERN ծրագրի ՎՊՀ թիմի անդամ): Կարդալ ավելին... 

 

GOVERN

GOVERN ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ` ՄԱՍ II

2015թ հունիսի 9-ից 11-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ  TEMPUS նախագծի GOVERN ծրագրի սեմինար՝ նվիրված ծրագրի  3-րդ աշխատանքային փաթեթով նախատեսած խնդիրներին: Տվյալ սեմինարը երկրորդն էր այս աշխատանքային փաթեթով նախատեսած աշխատանքներից: Սեմինարը կազմակերպել էր GOVERN ծրագրի գլխավոր մարմինը:

Սեմինարին ՎՊՀ կողմից մասնակցեցին Ս.Թումանյանը (ուս. աշխատանքների գծով պրոռեկտոր, GOVERN ծրագրի կառավարող թիմի անդամ, ՎՊՀ-ում  ծրագրի թիմի ղեկավար), Մ.Շահվերդյանը (ՎՊՀ որակի կառավարման բաժնի վարիչ), Հ.Գրիգորյանը (ֆիզմաթ ֆակուլտետի դեկան), Ս.Առուստամյանը (կրթական բարեփոխումների բաժնի վարիչ, GOVERN ծրագրի ՎՊՀ թիմի անդամ), Գ.Բաղդասարյանը (ՎՊՀ գլխավոր հաշվապահ): Կարդալ ավելին...

 

GOVERN ծրագրի 3-րդ աշխատանքային փաթեթ

9-11 հունիսի 2015թ.

Կոմպետենցիաների վրա հիմնված հավաքագրում

Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Կարդալ ավելին...

 

GOVERN ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթ – հետադարձ կապ

Ինքնագնահատում և համակարգային վերանայում

Երևան, 9-12 նոյեմբերի 2015թ

Յանա Մոհրեն Դ-ր Զիգֆրիդ Հերմես

Կարդալ ավելին...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ (ՈԱԱԿ) ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ  ASIIN ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ

 

ՎՊՀ  SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆ    ASIIN  ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԳԵՐՄԱՆԻԱ) ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

(ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ-4)

 

GOVERN

(WORKPACKAGE 4)

SWOT-ANALYSIS OF VSU

Կարդացվել է 5548 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Բաժինը GOVERN
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ: