Ռեկտորատի նիստում

  • Հինգշաբթի, Հնվ 18 2018

 

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստը, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգում դրված հարցը 2016-2017 ուստարվա ուսուցման համակարգի պարտքերի  մարման  2-րդ փուլի արդյունքների ամփոփման վերաբերյալ էր:

Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին հեռացման ենթակա ուսանողների անուններն ու կրեդիտային պարտքերի քանակը:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետում հեռակա ուսուցման համակարգի պարտքերի մարման արդյունքում հեռացման ենթակա են 6 ուսանողներ («Դեղագործական քիմիա» 3-րդ կուրսի 2 ուսանողներ, «Ֆիզդաստիարակություն» մասնագիտության 1-ին կուրսի 2 ուսանողներ, որոնք ունեն ուսման վարձի վճարման խնդիր, նույն մասնագիտության 2-րդ կուրսի 2 ուսանողներ): Հեռացման ենթակա բոլոր ուսանողներին ուղարկվել են համապատասխան հեռագրեր:

Մանկավարժության ֆակուլտետում  հեռացման ենթակա է «Հոգեբանություն» մասնագիտության  1-ին կուրսի մեկ ուսանողուհի, որը չի հաճախել  դասերին և ունի 22 կրեդիտային պարտք:

Պատմաշխարհագրական ֆակուլտետը հեռացման զեկուցագրեր է ուղարկել  6 ուսանողների՝ «Կառավարում» 4-րդ, «Իրավագիտություն» 4-րդ, «Իրավագիտություն» 2-րդ,  «Պատմություն» մասնագիտությունների  տարբեր կուրսերի: Մեկ ուսանող  հեռացվել է պարտքերի և ՀՀ –ից բացակայելու պատճառով դասերին չհաճախելու համար:

Հեռացման հեռագրեր են ուղարկվել նաև բանասիրական ֆակուլտետի 2 և ֆիզիկամաթեմատիկական  ֆակուլտետի  2 (կրեդիտային պարտքեր ունենալու և ուսման վարձը չմուծելու պատճառով) ուսանողների:

Զեկույցներից հետո  ուսումնամեթոդական վարչության պետ, կ. գ. թ. դոցենտ Ա. Գևորգյանը ներկաներին կոչ արեց հետևողական լինել իրենց ֆակուլտետներում տեղեկագրերի ճիշտ լինելուն և անհատական ժամանակացույցերի  ժամկետանց չմնալուն:

Գ. Խաչատրյանը դեկաններին հանձնարարեց կազմել չառաջադիմած և բացակայած ուսանողների հետ համակարգված աշխատանքների  միասնական  ժամանակացույց և դրանք կախել  բոլոր ամբիոններում՝ ուսանողների տեղեկացված լինելու համար:

Ռեկտորատի վերջում  քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 552 անգամ
Գնահատել նյութը
(4 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն