Ռեկտորատի նիստում

  • Չորեքշաբթի, Դկտ 27 2017

 

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի հերթական նիստը, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգի առաջին հարցը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018-2021 թթ. համալիր ծրագրի մասին էր: Զեկույցով հանդես եկավ արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը: Նա ներկայացրեց  ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը, որով առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին տրամադրել տեղեկատվություն ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների մասին:

Ըստ ներկայացվող առաջարկության անհրաժեշտ է՝ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերի կազմակերպումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքական պաշտպանության հիմնահարցերով հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության բարձրացում, ստեղծել շտեմարան հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվություն առանձնացնելու համար:

Տնտեսական բաժնի վարիչ Մարտուն Վիրաբյանը նշեց, որ համալսարանում ստեղծվել են թեքահարթակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, և առաջին հարկերում նրանք կարող են ազատ տեղաշարժվել, բայց այս ուղղությամբ աշխատանքներ դեռևս պետք է կատարվեն:

Օրակարգի երկրորդ հարցը 2017-2018 թթ. ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին էր: Դեկանները նշեցին, որ արդեն կատարել են  անհրաժեշտ բոլոր աշխատանքները (օրացուցային պլանի, դասացուցակի կազմում և այլն):

Օրակարգի վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր:

Լիլիթ Ջիլիկյան

Կարդացվել է 648 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն