Ռեկտորատի նիստում

  • Երեքշաբթի, Սպտ 05 2017

 

2017 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստը, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգի առաջին հարցի` 2017-2018 թթ. ուսումնական տարվա ՎՊՀ քոլեջի ընդունելության քննությունների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՎՊՀ քոլեջի տնօրեն, գ. գ. թ., դոցենտ Արևիկ Լոքյանը: Նա նշեց, որ քոլեջի ընդունելության քննությունները իրականացվում են նախարարի 2012 թվականի 254  հրամանի համաձայն, 2017-2018թթ. ուստարվա ընդունելիության քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 66 դիմորդներ, որոնցից ընդունվել են 54-ը (52-ը` ՀՀ քաղաքացի, 2-ը`սփյուռքից եկած ուսանողներ են): Ընդունելությունը կատարվել է 2 մասնագիտությունների հիման վրա`գործավարություն` օտար լեզվի խորացված իմացությամբ ու հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում: Ա. Լոքյանի խոսքով` դիմորդները ոչ միայն Վանաձոր քաղաքի դպրոցներից են, այլև` տարածաշրջանի գյուղերի:

Օրակարգի երկրորդ հարցը 2017-2018 թթ. ուսումնական տարվա ՎՊՀ հենակետային վարժարանի ընդունելության քննությունների արդյունքների վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն, պ. գ. թ., դոցենտ Ս. Աղաջանյանը, նա զեկուցեց, որ 2017-2018 թթ. ուսումնական տարում վարժարան ընդունվելու համար դիմել են 167 աշակերտներ, որոնցից 154-ը ընդունվել են, ներկայումս վարժարանում սովորում են 379 աշակերտներ (ավարտել են`129-ը): Ներկայումս  վարժարանում կա վեց 10-րդ, նույնքան 11-րդ և չորս 12-րդ դասարան: Նրա հավաստմամբ՝ նույն լսարանային խնդիրը վարժարանում  կառաջանա մյուս տարի. ներկայումս վարժարանն ունի 11 լսարան, որից մեկը սմարթ լսարան է:

Օրակարգի երրորդ հարցի` 2017-2018 թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի կազմակերպման աշխատանքների, խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկան ֆակուլտետների դեկանները: Բոլորն իրենց զեկույցներում նշեցին, որ ֆակուլտետներում առկա է լսարանների սակավ լինելու խնդիր: Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան,  կ. գ. դ., դոցենտ  Զ. Վարդանյանը նշեց, որ ֆակուլտետում երկու ուսանողների ծնողները բացակայում են ՀՀ-ից, նրանց պայմանագրի կնքման գործընթացը պետք է կատարվի նոտարական գրասենյակից վստահագիր ձեռք բերելու և արդեն այլ ազգականի  միջոցով կնքելու միջոցով, ինչը դեռ ընթացքի մեջ է:    

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տ. գ. թ., դոցենտ Ս. Ժամհարյանը զեկուցեց, որ  «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի մեկ ուսանող դիմում է գրել, որ ընտանեկան խնդիրներից ելնելով՝ մեկ շաբաթ չի ներկայանալու դասի: Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Թ. Շահվերդյանը իր զեկույցում ուստարվա առկա խնդիր համարեց լսարանների սակավ լինելը՝ փաստելով, որ գործնական աշխատանքների 28 խմբի համար հատկացված է ընդամենը 10 լսարան: Թ. Շահվերդյանն առաջարկեց խմբերի մի մասի գործնական աշխատանքներն իրականացնել  6-րդ դպրոցում:

Նիստի վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր:

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 852 անգամ
Գնահատել նյութը
(5 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ռեկտորատի նիստում

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական

Մանրամասն

Գերմաներեն ուսանելու նոր

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

ՈՒԳԸ գիտաժողով ՎՊՀ-ում

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ

 Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 

Մանրամասն

«Մամուլի լեզու» դասընթացի

Վանաձորի պետական համալսարանի և Պոզնանի Ադամ Միցկևիչի

Մանրամասն

Այց ՎՊՀ գրադարան

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

Լուսանկարչական ցուցահանդես

Հոկտեմբերի 11-ին ՎՊՀ-ում տեղի ունեցավ մանկավարժության

Մանրամասն

20 տարվա հետքերով

2017 թվականի հոկտեբերի 6-ը Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն