ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

  • Չորեքշաբթի, Օգս 30 2017

 

2017 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Մինչ օրակարգին անդրադառնալը ռեկտորը ներկաներին  շնորհավորեց  նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

Օրակարգի առաջին հարցի` «Գիտելիքի օրվան» նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ  մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանը: Նա ներկայացրեց  սեպտեմբերի 1-ին ՎՊՀ-ի բակում կայանալիք «Գիտելիքի օրվան» նվիրված միջոցառման ծրագիրը: Նշեց, որ միջոցառման ժամանակ կլինեն պարային և երաժշտական կատարումներ, կհնչի ուսանողների միջազգային հիմնը, «Գիտելիքի բանալին» կհանձնվի ընդունելության քննության ժամանակ ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողուհուն` Էլիզա Բարոյանին: Քննարկվեց նաև միջոցառման ժամանակ բուհի լավագույն ուսանողներին խոսք տրամադրելու կարևորությունը:

Օրակարգի երկրորդ հարցը առկա ուսուցման համակարգի 2017-18 թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկույցով հանդես եկան ֆակուլտետների դեկանները: Քննարկվեցին  դասացուցակների կազմման, լսարանների  օպտիմալ օգտագործման և դասաժամերը երիտասարդ դասախոսներով համալրելու վերաբերյալ առկա խնդիրները: Գ. Խաչատրյանը հանձնարարեց բաց դասաժամերը չլրացնել տեղական կադրերով, այլ հրավիրել երիտասարդ կադրեր` ցանկալի համարելով ՎՊՀ շրջանավարտ լինելը:

Իր զեկույցում մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը ֆակուլտետի  առկա խնդիր համարեց լսարանների ծանրաբեռնվածությունը և սակավությունը` խնդրելով մյուս ֆակուլտետների դեկաններին հնարավորության դեպքում աջակցել մանկավարժության ֆակուլտետին` տրամադրել իրենց ֆակուլտետների ազատ  լսարանները:

Ուսումնամեթոդական վարչության պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշ Գևորգյանը ֆակուլտետների դեկաններին հորդորեց  ուշադրություն դարձնել խորհրդատուների աշխատանքներին` կարևորելով նրանց համակարգված աշխատանքը առաջին կուրսեցիների հետ:

Նիստի վերջում  ելույթով հանդես եկավ Գ. Խաչատրյանը: Ռեկտորը  նշեց, որ բուհի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերի 1-ին, դրական արձագանքի են արժանացել  ուսանողների կողմից, ինչը ուրախալի փաստ համարեց:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 1555 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Հյուրընկալվել էին աշակերտները

Դեկտեմբերի 13-ին Վաանձորի թ. 8 հիմնական դպրոցի 9-րդ

Մանրամասն

Ամփոփվեցին ասմունքի մրցույթի

 Դեկտեմբերի 12-ին ՎՊՀ-ում ամփոփվեցին Լոռու մարզի

Մանրամասն

Ընտանեկան բռնություն

 Դեկտեմբերի 12-ին ՎՊՀ-ում անցկացվեց սեմինար՝ «Ընտանեկան

Մանրամասն

Խոսող գրադարան

Դեկտեմբերի 11-ին Լոռու մարզային գրադարանում անցկացվեց «

Մանրամասն

Արևածագ գյուղի միջնակարգ

2017թ. դեկտեմբերի 7-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

Մանրամասն

Մեկ միավորի տարբերությամբ.

Դեկտեմբերի 8-ին ՎՊՀ օտար լեզուների ամբիոնը կազմակերպեց

Մանրամասն

Գումար և բարոյականություն

Դեկտեմբերի 8-ին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն

Մանրամասն

«Բաց դռների շաբաթ». ամփոփում

Դեկտեմբերի 8-ն ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետը ամփոփեց

Մանրամասն