поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

«ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»

ՎՊՀ-ի «Բարեկամների ակումբի» նպատակն է

- համակողմանի համագործակցության շնորհիվ նպաստել համալսարանի ուսումնա-մեթոդական, գիտական, մշակութային կյանքի որակի բարելավմանն ու կատարելագործմանը:
- Նպաստել կրթության ոլորտում նորարարական-փորձարարական գործունեության զարգացմանը:
- Աջակցել լավագույն ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և աշխատանքի տեղավորելու գործնթացում:

ՎՊՀ-ի «Բարեկամների ակումբն» իր նպատակները և խնդիրները իրականացնելու համար կազմակերպում և իրականացնում է գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, բազմաբնույթ միջոցառումներ:
- Իրականացնել շինարարական աշխատանքներ:
- Ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկական միջոցներ:

ՎՊՀ-Ի «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ» ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ՎՊՀ-ի «Բարեկամների ակումբի» անդամ կարող են դառնալ
- Համալսարանի բոլոր տարիների Հայաստանի հանրապետության և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող շրջանավարտները (անկախ գործունեության բնույթից), ովքեր հետաքրքված են համալսարանի զարգացման գործընթացով:
- ՀՀ և արտերկրյա ուսումնական հաստատությունների գիտնականներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ, ովքեր պատրաստ են համակողմանի համագործակցության:

Back to top