Գիտաժողովի հրավեր

ՍԻՐԵԼԻ´ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Արցախի պետական համալսարանը 2022 թ. մայիսի 12-13-ը կազմակերպում է տարեկան ուսանողական գիտաժողով:

Մասնակցելու պահանջները

◾ Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

◾ Հոդվածը պետք է ներառի երեք լեզուներով գրված ամփոփագիր /50-60 բառ/ և բանալի բառեր /մինչև 10 բառ/:

◾ Հոդվածի հետ ներկայացվում է արձանագրություն, քաղվածք այն ամբիոնից, որտեղ կատարվել ու քննարկվել է աշխատանքը:

◾ Հղումները կատարվում են հոդվածի վերջում՝ հղումների ցանկում նշելով օգտագործված աղբյուրի էջը, հերթական համարը, հումանիտար գիտությունների համար նպատակահարմար է հղումները կատարել նույն էջում:

◾ Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը:

◾ Բոլոր կողմերից տեքստի լուսանցքները պետք է լինեն 20 մմ:

◾ Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman: Հիմնական տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, պարբերության խորքը՝ 10մմ:

◾ Հոդվածը ստորագրվում է բոլոր հեղինակների կողմից:

◾ Վերջում նշվում է ուսման վայրը, ղեկավարի գիտական աստիճանը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության ու գրագիտության համար:

Մասնակցության հայտը՝ կից:

Previous Article
Next Article